Պայքարը մեկնարկեց նաև «Եվրո-2012»-ի B խմբի երկրորդ տուրում:
Դանիայի հավաքականն իր ուժերը չափեց Պորտուգալիայի ընտրանու հետ: Խաղի հաշիվը բացեց Մադրիդի «Ռեալ»-ի կենտրոնական պաշտպան Պեպեն` 24-րդ րոպեին: Հելդեր Պոշտիգան 36-րդ րոպեին խփեց իր թիմի երկրորդ գոլը: Առաջին խաղակեսում Բենդտները կրճատեց հաշվի տարբերությունը:
Խաղավարտից 10 րոպե առաջ Բենդտները հավասարեցրեց հաշիվը, սակայն Ֆաբիո Կոենտրաուին փոխարինած Նելսոն Օլիվեյրան հաղթանակ պարգևեց իր թիմին` 87-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ:
Այսպիսով` Պորտուգալիա – Դանիա` 3:2:







































