Ներդրողներին չի գոհացնում բիզնեսվարման այն ոճը, որը եղել է այս տարվա մարտին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրված Վլադիմիր Պուտինի կառավարման նախորդ ժամկետներում: Այս մասին այսօր գրել է Forbes-ը:
Ֆինանսական շուկաները պատժում են Ռուսաստանին Պուտինի վերընտրման համար: Այս մասին պնդում է հոդվածագիր Նաթան Վերդին` հենվելով վիճակագրական տվյալների վրա: Եվ այսպես, սկսած մարտից` РТС ինդեքսը ընկել է գրեթե 30 տոկոսով, իսկ ռուբլին` ամերիկյան դոլարի նկատմամբ` 15 տոկոսով:
Կապիտալի արտահոսքը 2012թ. առաջին 4 ամսում կազմել է 42 մլրդ դոլար: «Անգամ BP –ն է պատրաստ հեռանալ Ռուսաստանից», – ТНК-BP-ի շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանում է հոդվածագիրը:
«Մինչ այդ, նավթի գների անկումը Պուտինին զրկում է գլխավոր հենման կետից, որը նրան թույլ կտար կենսամակարդակի աճը համարել իր արժանիքը:
«Կարելի է տեսնել, որ շուկան քայլ առ քայլ կորցնում է վստահությունը Պուտինի հանդեպ: Նավթի գների ընթացիկ մակարդակը աղետ է ռուսական բյուջեի համար», Forbes-ի հետ զրույցում ասել է հեջ-ֆոնդերից մեկի մենեջերը:
Հեղինակի կարծիքով` Պուտինի իշխանությունը միշտ հենվել է վախի վրա:
«Հիմա Պուտինն ունի ուժով հավասար մրցակից` նրա դեմ ապստամբել է շուկան»,- գրում է հոդվածագիրը: