Հեյդար Ալիեւի արձանի բացումը Աստրախանում Ադրբեջան-Ռուսաստան բարեկամության եւս մի վկայություն է, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` ելույթ ունենալով արձանի բացման արարողությանը. «Ռուսաստանը եւ Ադրբեջանը ոչ միայն հարեւաններ են, այլ մենք նաեւ ռազմավարական գործընկերներ են»: Հիշեցնենք, որ այսօր Աստրախան է մեկնել նաեւ Սերժ Սարգսյանը, այստեղ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հովանու ներքո տեղի կունենա ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հերթական ռաունդը: