Ուրբաթ օրը Մադոննան Իսայելում կատարել է Լեդի Գագայի Born This Way երգը: Հիշեցնենք, որ երբ Գագայի երգն առաջին անգամ թողարկվել էր, Մադոննան նրան մեղադրել էր` ասելով, որ երգչուհին կրկնօրինակել է իր աշխատանքներից մեկը:
TMZ-ը հաղորդում է, որ Մադոննան Թել Ավիվում կայանալիք համերգի փորձի ժամանակ կատարելիս է եղել իր սեփական Express Yourself երգը, բայց այնուհետև շարունակել է՝ երգելով Born This Way-ը:
Մադոննան Գագայի երգը նախկինում կոչել էր իր երգի հիանալի կրկնօրինակումը: Այժմ նրանց երկրպագուները փորձում են պարզել, թե ինչ նպատակով է Մադոննան կատարել այդ երգը: