Հնդկական օվկիանոսում՝ Սումատրա կղզու մոտ, 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Ինչպես հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղի ժամանակով ժամը 03:40-ին՝ 9.9 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվում է Ինդոնեզիայի Բանդա Աչեհ քաղաքից 300 կմ հեռավորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություն չկա: Ցունամիի վտանգ հայտարարված չէ: