Իսրայելի հրեա գրողների միությունն ամբողջ աշխարհի գրողներին կոչ է արել չընդունել գերմանացի բանաստեղծ և Նոբելյան մրցանակակիր Գյունտեր Գրասի արտահայտությունները: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը:
Գրասն իր «Ինչ է անհրաժեշտ ասել» բանաստեղծության մեջ քննադատել է Իրանը ռմբակոծելու մասին Իսրայելի սպառնալիքները։
Հրեա գրողները պատրաստվում են դիմել PEN միջազգային գրողների միությանը, նաև Նոբելյան հանձնաժողովին` կոչ անելով քննադատել Գրասին:
Միության նախագահ Հերցել Հակակը գերմանացի գրողի արտահայտություններն անվանել է «ամոթալի» և «անբարո», քանի որ դրանք ժխտում են հրեական պետության օրինական լինելը։ Հակակը Գրասին անվանել է «իրանական վարչակարգի կողմնակից»:
Դրա հետ մեկտեղ Հակակի կարծիքով՝ բանաստեղծությունը որևէ առնչություն չունի քաղաքականության հետ, և այն պետք է դիտարկել միայն բարոյականության տեսանկյունից: Գրողներին ամենաշատը զայրացրել է այն փաստը, որ Գրասը ծառայել է CC զորքերում:
Հիշեցնենք, որ Իսրայելի իշխանություններն արգելել էին Գրասին մուտք գործել Իսրայել: