Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) նախագահ, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն մեկնում է Թուրքիա: Այս մասին հայտարարել է ԿՄՎ-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Փաշազադեն ապրիլի 10-12-ին Ստամբուլում ու Իզմիրում մասնակցելու է Եվրասիական XV տնտեսական գագաթնաժողովին: Դրան մասնակցում են պետության ու կառավարությունների ղեկավարները, խորհրդարանականներ ու հայտնի անձինք:
Գագաթնաժողովում քննարկվելու են էներգետիկ, տնտեսական, միջմշակութային երկխոսության, առաջնորդ կանանց, աշխարհում սովի ու աղքատության հարցերը: Փաշազադեն մասնակցելու է միջմշակութային երկխոսությանը՝ որպես պատվավոր հյուր:










































