Sunday, 26 07 2026
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ՝ կախված Կիևից․ Պեսկով
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
23:10
Մակրոնը հայերեն գրառում է կատարել
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
22:50
ՌԴ-ի ծրագրերում խաղաղություն չկա․ Զելենսկի
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
Երկու զինվորի սպանությունից հետո Իսրայելը Արևմտյան ափին 70 պաղեստինցու է ձերբակալել
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին
22:10
Ծիր Կաթինի տարօրինակ մոլորակային համակարգն ապշեցրել է գիտնականներին
ԳՇ պետը հանդիպել է դիրքերի ավագների հետ․ ինչ է քննարկվել
DOGE-ի նախկին աշխատակիցների ԱԲ ստարտափը գնահատվել է 1.4 մլրդ դոլար
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին

GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի համարտադրության և ֆինանսավորման հարթակը՝ GAIFF Pro Industry-ն, ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին՝ մեկտեղելով Արևմտյան Ասիայի և այլ երկրների նոր սերնդի կինոռեժիսորների համարձակ և հեռանկարային նախագծերը։

Այս տարվա GAIFF Pro համարտադրության շուկան, որն իրականացվում է DOCA Georgia-ի հետ համագործակցությամբ, ներառում է 17 ընտրված նախագիծ. դրանցից 12-ը զարգացման փուլում են, իսկ 5-ը՝ post-production (Work-in-Progress) փուլում։ Ծրագրին մասնակցում են կինոգործիչներ և պրոդյուսերներ ավելի քան 14 երկրներից։ Ընտրված նախագծերը ներկայացնում են Հայաստանը, Իրանը, Վրաստանը, Եգիպտոսը, Իրաքը, Եմենը, Թուրքիան, Կատարը և Սաուդյան Արաբիան՝ համարտադրողների մասնակցությամբ Ֆրանսիայից, Բելգիայից, Կանադայից, Միացյալ Թագավորությունից և ԱՄՆ-ից։

GAIFF Pro-ն ներկայացնում է նաև Short Cuts Nest նախաձեռնության արդեն չորրորդ թողարկումը՝ հայկական և սփյուռքահայ կարճամետրաժ ֆիլմերի նախագծերի համար նախատեսված շուկան։ Նախաձեռնության նպատակն է խթանել հայկական կարճամետրաժ կինոյի զարգացումը, բարձրացնել դրա դերը միջազգային կինոարդյունաբերության մեջ և աջակցել նոր կինեմատոգրաֆիական ձայների ձևավորմանը։ Ընտրված թիմերը կմասնակցեն մասնագիտական մենթորական ծրագրի և կներկայացնեն իրենց նախագծերը Kinoket Productions-ի կողմից սահմանված հատուկ Equipment Prize մրցանակի համար։

2026 թվականին GAIFF Pro-ն ստացել է մեծ թվով հայտեր Արևմտյան Ասիայի տարբեր երկրներից։ Ընտրությունը կատարվել է միջազգային փորձառու մասնագետներից կազմված անկախ հանձնաժողովի կողմից։

Այս տարվա միջազգային ժյուրիում ընդգրկված են ոլորտի ճանաչված մասնագետներ՝ Nordisk Film & TV Fond-ի վավերագրական նախագծերի խորհրդատու Օվե Ռիշոյ Յենսենը, DOK Leipzig-ի DOK Industry ծրագրի ղեկավար Նադյա Թենշտեդտը, վենետիկյան կինոփառատոնի բազմակի մրցանակակիր մոնղոլ ռեժիսոր Լխագվադուլամ Պուրև-Օչիրը, Cinephage ընկերության գլխավոր տնօրեն և պրոդյուսեր Վիկտոր Էդեն, մրցանակակիր վավերագրող և Documentary Association Georgia-ի նախագահ Սալոմե Ջաշին, իրանահայ կինոռեժիսոր Անահիտ Աբադը, ֆրանսիացի պրոդյուսեր Օլիվիե Բերլեմոնը և հայ ռեժիսոր, պրոդյուսեր Իննա Սահակյանը։

Արդեն երկրորդ անգամ տարածաշրջանում GAIFF Pro-ն կհյուրընկալի բացառիկ Casting Workshop-ը, որը կվարեն Եվրոպայի ամենապահանջված քասթինգ տնօրեններից երեքը՝ Մաուրիլիո Մանգանոն, Հերմինա Ֆատյոլը և Հարիկա Ույգուրը։ Երեք օր շարունակ նրանք կաշխատեն Հայաստանից, Վրաստանից, Իրանից և սփյուռքից ընտրված 16 պրոֆեսիոնալ դերասանների հետ՝ ներկայացնելով միջազգային լսումների առանձնահատկությունները և գործնական հմտություններ, որոնք կօգնեն դերասաններին միջազգային կինոարդյունաբերությունում։

Քասթինգին նվիրված ծրագրին կմիանա նաև Denkungsart GmbH-ի գլխավոր տնօրեն Դավիդ Ցիցլսպերգերը, որը կներկայացնի կինոարդյունաբերության թվային ենթակառուցվածքների զարգացման և նորարարական լուծումների թեմաները։ Նա Filmmakers System և Filmmakers Europe հարթակների ստեղծողն է, որոնք Եվրոպայի ամենախոշոր քասթինգային հարթակներից են։

GAIFF Pro-ն նաև հայտարարում է AI Track ծրագրի ընտրված մասնակիցներին, որն իրականացվում է Lumiverse-ի հետ համագործակցությամբ և Magnific AI-ի գործընկերությամբ՝ ընդգծելով արհեստական բանականության աճող դերը ժամանակակից կինոարտադրությունում։

GAIFF Pro Industry-ի ղեկավար Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանը, ներկայացնելով 2026 թվականի ծրագիրը, նշում է.

«GAIFF Pro 2026-ը հրավիրում է իր հյուրերին և հավատարմագրված մասնակիցներին կինոյի բազմազան աշխարհ, որտեղ ավանդական կինոարտադրական մոտեցումները միահյուսվում են նորարարական, ընդլայնված և իմերսիվ տեխնոլոգիաներին՝ կարևորելով պատասխանատու, էթիկական և հեռանկարային պատմությունները։ Մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու գործնական աշխատարանների, վարպետաց դասերի և case study-ների, որոնք կներառեն ֆիլմի ստեղծման ամբողջ ճանապարհը՝ սցենարի զարգացումից և նախագծերի ներկայացումից մինչև միջազգային համարտադրություն, լուսանկարչություն, դերասանական արվեստ, տարածում, մարքեթինգ և արհեստական բանականության գործիքների կիրառմամբ երաժշտության ու վիզուալ բովանդակության ստեղծում»։

Այս տարի GAIFF Pro-ն Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի հետ համագործակցությամբ ներկայացնում է նաև կինոօպերատորական արվեստին նվիրված հատուկ ծրագիր, որը հասանելի կլինի բոլոր հավատարմագրված կինոմասնագետներին։ Այն ներառում է ինտենսիվ աշխատարաններ և վարպետաց դասեր, որոնք կվարեն ժամանակակից կինոյի ամենահայտնի կինոօպերատորներից մի քանիսը։

Ծրագրին կմասնակցեն վեց անգամ «Օսկար»-ի հավակնած ֆրանսիացի կինոօպերատոր Բրունո Դելբոնելը, կրկնակի «Օսկար»-ի հավակնած իռլանդացի կինոօպերատոր Շեյմուս ՄաքԳարվին, իրանական կինոյի ամենահայտնի կինոօպերատորներից Մահմուդ Քալարին, ինչպես նաև հանրային կապերի մասնագետ և FRAN խորհրդատվական ընկերության հիմնադիր Ֆրանչեսկա Զերենգին, որը կներկայացնի հեղինակային կինոյի միջազգային առաջխաղացման և մասնագիտական տեսանելիության ռազմավարությունները։

GAIFF Pro 2026-ը կանցկացվի «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում՝ շարունակելով ձևավորել տարածաշրջանի ամենակարևոր մասնագիտական կինոհարթակներից մեկը, որտեղ հանդիպում են կինոարտադրության, համարտադրության, կրթության, նոր տեխնոլոգիաների և միջազգային համագործակցության լավագույն փորձառությունները։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում