Monday, 13 05 2024
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում

ՄԻ պաշտպանի աշխատակազմը պատասխանել է ոստիկանության արձագանքին

Ավարտվեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի 2011 թվականի տարեկան զեկույցի առանձին բաժինների ամփոփումների տարածումը զանգվածային լրատվության միջոցներով:

Անդրադառնալով, տարեկան զեկույցի մեզ հայտնի առաջին և միակ բովանդակային անհամաձայնությանն ու քննադատությանը, հայտնում ենք հետևյալը:

Դրական ենք գնահատում ՀՀ ոստիկանության կողմից Պաշտպանի զեկույցում բարձրացված խնդիրների հանգամանալի ուսումնասիրությունը և կառուցողական արձագանքը: Միևնույն ժամանակ հուսադրող է այն, որ անհամաձայնություն հայտնելով բարձրացված բազմաթիվ հարցերից միայն մեկին՝ ոստիկանությունը ընդունում է մյուսները և պատրաստակամություն հայտնում վերացնել իր գործունեության ոլորտում տարիներ շարունակ առկա մյուս խնդիրները: Պաշտպանն ու իր աշխատակազմը պատրաստ են աջակցել ոստիկանությանը՝ մարդկանց իրավունքների վրա բացասաբար ազդող բոլոր խնդիրների աստիճանական ու համակարգային լուծման համար:

Այդուհանդերձ, ոստիկանության անհամաձայնության առարկա դարձած կոնկրետ խնդրի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում ՀՀ քաղաքացիների անձնագրերի տրամադրման գործընթացի թերությունը վերաբերում է ոստիկանության կողմից ոչ թե ըստ մշտական, այլ փաստացի բնակության վայրի անձնագրի տրամադրման գործընթացում ստեղծվող խոչընդոտներին: Մինչդեռ ՀՀ կառավարության 25.12.1998թ. թիվ 821 որոշման 10-րդ կետով նախատեսված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերի տրամադրման հնարավորությունը նաև ըստ փաստացի բնակության վայրի: Մասնավորպես, ՀՀ քաղաքացիների անձնագրերի տրամադրման վերաբերյալ թերացումը վերաբերել է այն դեպքերին, երբ քաղաքացին դիմել է անձնագրային տարածքային բաժանմունք՝ հայտնելով որ չունի մշտական հաշվառում և խնդրել, որպեսզի ըստ փաստացի բնակության վայրի հաշվառեն և տրամադրեն ՀՀ քաղաքացու նոր անձնագիր, սակայն նման դիմումներին պատշաճ և ժամանակին ընթացք չի տրվել: Որպես օրինակ նշենք դեպքը, երբ քաղաքացին 2011թ. Պաշտպանին հաս-ցեա¬գ¬վրած դիմումով հայտնել է, որ իր անձնագրի վավերականության ժամկետը լրանալու կապակցությամբ դիմել է ՀՀ ոստիկանության տարածքային անձնագրային բաժանմունք, սակայն մերժվել է հաշվառում չունենալու պատճառաբանությամբ: Նշված դեպքում քաղաքացին Պաշտպանի միջամտությունից հետո կրկին դիմել է տարածքային անձնագրային բաժանմունք, և միայն այդ ժամանակ վերջինս փաստացի հաշվառվել է ըստ բնակության վայրի, և անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգվել է:

Պատրաստ ենք շարունակել զեկույցի հրապարակային և կառուցողական քննարկումը տարբեր ոլորտներում առկա վիճահարույց խնդիրների և դրանց արդյունավետ լուծման եղանակների վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում