Wednesday, 15 07 2026
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian

Նոր շարք. «Թեղուտը՝ հայտնիների աչքերով» (տեսանյութ)

Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը սկսում է նոր տեսանյութերի շարք: Ներկայացնում ենք «Թեղուտը՝ հայտնիների աչքերով» տեսանյութերի շարքը: Նախաձեռնության հանդիպումները հայտնի մարդկանց հետ շարունակվում են: Նրանցից շատերը, իմանալով նախաձեռնության մասին, մեծ սիրով համաձայնել են իրենց կարծիքն արտահայտել Թեղուտում կատարվող խայտառակության և սպասվելիք աղետի մասին: Նախաձեռնությունը ակնկալում է, որ իրենց շարքերը կհամալրվեն գաղափարակից նոր մարդկանցով, նոր հայտնի դեմքերով: Մենք սպասում ենք ձեր արձագանքներին: Եվ վստահ ենք, որ հաղթանակն անխուսափելի է:

Սոս Սարգսյան. «Լոռին Հայաստանի գոհարն է, Թեղուտի անտառը Լոռվա գոհարն է: Վերջապես մենք պետք է ունենանք մի անարատ անկյուն, բնական, կուսական: Եղած անտառը բռնենք ոչնչացնենք, նշանակում է ինքներս մեզնից մի մեծ գողություն անենք, ինքներս մեզ աղքատացնենք, ինքներս մեզ չորացնենք»:

Երվանդ Մանարյան. «Իմ կարծիքով, բնապահպանական այս մեծ խնդիրը նոր աշխարհին, 21-րդ դարին ինտեգրվելու ամենահուսալի կամուրջն է: Այդ շարժումը գնալով ավելի խոր արմատներ կձգի… Կարծում եմ` ապագա սերունդները մեծապես շնորհակալ կլինեն առաջամարտիկներին այդ մեծ, կարևորագույն շարժումը սկսելու համար»:

Ֆորշ. «Երբ մարդն ապրում է, ապրելու համար ինչ է հարկավոր` օդ, թթվածին: Իսկ օդն ու թթվածինը ի՞նչն է առաջացնում. բնություն, բուսականություն, կանաչը, անտառը: Ճիշտ է՝ մոլիբդենն էլ է լավ, բայց մոլիբդեն շնչելով մարդ չի կարող ապրել»:

Աշոտ Ադամյան. «Ընդհանուրի չգիտակցելը, որ դա վնասակար է ժողովրդին, հետևաբար վնասկար է պետականությանը, պարզապես անգրագիտության դրսևորում է: Հետևաբար, ցանկացած ոտնձգություն մեր էկոլոգիական համակարգին ես համարում եմ թշնամական և վնասակար և ժողովրդի, և պետականության համար»:

Տիգրան Խզմալյան. «Մենք պաշտպանում ենք Թեղուտը մեր երեխաների համար: Մենք ստացել ենք մեր հայրերից թեկուզ փոքրացած, թեկուզ վիրավորված, բայց դրախտ: Իրավունք չունենք և թույլ չպիտի տանք, որ մեր դրախտը դժողք դարձնեն»:

Եգոր Գլումով. «Եթե մենք չունենանք մեծ ու փոքր հաղթանակներ, վաղը մեր բալիկների աչքերին չենք կարողանա նայել, որովհետև մեր բալիկները կապրեն մի երկրում, որտեղ չեն լինի կանաչ ծառ, մաքուր ջուր, կենդանիներ, բնություն, ներկա, ապագա և անցյալ»:

Սերգեյ Դանիելյան. «Ես ավելի քան համոզված եմ, որ փողը մենք չենք կարող ուտենք, շնչենք, խմենք: Եթե մենք վերացնում ենք այն ամենն, ինչը մեզ շրջապատում է, մենք այլևս այդ փողը ծախսելու տեղ չենք ունենա ուղղակի»:

Մկրտիչ Արզումանյան (Մկո). «Դա հրեշավոր որոշում է, ոչ մի նորմալ, 21-րդ դարում ապրող, իրեն հարգող պետություն չի կարող դա իրեն թույլ տալ: Սա շատ կարևոր խնդիր է, ամեն ինչ պետք է անել, որ այս խնդիրը լուծվի հօգուտ բնության»:

Աննա Մայիլյան. «Ոչնչացնելով անտառները՝ մենք սկիզբ ենք դնում ինքներս մեր ոչնչացմանը: Սա քննություն է, կարծում եմ՝ այս քննությունը պետք է պատվով կրել: Ինչ անում ենք, թող լինի Աստծո հովանավորությամբ: Մենք ընտրյալ ազգ ենք, Աստված պետք է մեզ օգնի, որ մենք սխալ քայլերի չդիմենք»:

Փնտրեք մեզ` «Փրկենք Թեղուտը – Save Teghut»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում