Tuesday, 21 05 2024
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

Րաֆֆու Սամվելը (Ալեքսանյան) և Նիկոլ Փաշինյանը. մամուլ

«Ժողովուրդ»-ը զրուցել է Երևանի թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանի հետ:

-Պարոն Ալեքսանյան, ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր մրցակիցներին: Երկու կարկառուն ընդդիմադիրներ են պայքարելու Ձեր դեմ:

-Շատ լավ շատ ընտիր ընտրություն կլինի:

-Իրենք հրապարակային քաղաքական գործիչներ են: Ի՞նչ մեթոդներով եք պայքարելու նրանց դեմ:

-Ընտրություն ա, անելու ենք, ի՞նչ մեթոդներ պետք ա անենք: Ամեն ինչ օրինական:

-Մտավախություն չունե՞ք, որ կպարտվեք:

-Չէ, էդ ձև մտավախություն չունեմ: Սաղ լավա:

-Մի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մտերիմ էիք, խորհրդարանում նստում էիք նրանց շարքերում, դրա համար էլ Ձեզ Րաֆֆու Սամվել էին ասում: Նա Ձեզ ասե՞լ էր, որ առաջադրելու է իր թեկնածությունը:

-Չէ, ես էսօր եմ իմացել (երեկ-խմբ.):

-Իսկ Րաֆֆու Սամվե՞լը: Ձեզ դուր գալի՞ս է այդ նոր իմիջը:

-Դե թերթերն են գրել, էդ ձև բան չկա:

-Իսկ Նիկոլ Փաշինյանի մասո՞վ ինչ կասեք: Նա դաժան քննադատելու է Ձեզ, որ օլիգարխ եք, հարկերը չեք վճարում, ժողովրդին նեղացնում եք: Ինչպե՞ս պետք է ձայներ հավաքեք:

-Ես իմ հարկերն էլ եմ տալիս, ժողովուրդն էլ ինձ սիրում ա: Ի՞նչ խնդիր կա:

-Ձեզ շատ դժվար կլինի ձայներ հավաքել Նիկոլ Փաշինյանի հակաքարոզչությունից հետո: Ընտրակաշառք չե՞ք բաժանելու, որ ձայն ստանաք:

-Ես էլի եմ ասել, նախ` ես փող չունեմ, որ բաժանեմ, երկրորդն էլ` օրենքը թույլ չի տալիս, որ ընտրակաշառք բաժանենք: Ամեն ինչ մաքուր, օրինական պտի լինի:

-Իսկ ո՞ւմ հույսով եք, որ պիտի ընտրվեք: Եթե ամեն ինչ օրինական լինի, կընտրվե՞ք:

-Մեր համայնքի ժողովրդի հույսով եմ: Ես իմ ժողովրդին շատ եմ սիրում և մտածում եմ, որ իրանք էլ` ինձ: Մենք լավ ենք ժողովրդի հետ:

-Պարոն Ալեքսանյան, այստեղ խոսակցություններ կան, որ Դուք կրակոցներ եք արձակել «Դոուս» գիշերային ակումբում, որը Ձեզ է պատկանում:

-Ես դիսկատեկ, գիշերային ակումբ, տենց բաներ չունեմ: Ոչ էլ գնում եմ: Էս 30 տարի ա` ես դիսկոտեկայի տեղն էլ չեմ իմանում: Մի հատ «Փարվանա» էր, էն էլ տվի կնոջս, պրծա: Ես ոչ մի բան էլ չունեմ:

-Իսկ զենք ունե՞ք:

-Զենք, այո՛, ունեմ: Օրինական, ամեն ինչով:

-Փողոցում վերջին օրերին չե՞ք կրակել: Մարտի 19-ի լույս 20-ի գիշերը:

-Ազիզ ջան, էս շաբաթվա սկզբից ես Դուբայում եմ, ո՞ւր եմ կրակել: Չէ, չէ, նման բան չկա: Ես հիմա հասկանում եմ, թե ինչի են սարքում: Ընտրապայքար ա, բան ա: Սարքում են, որ իմ մասին վատ բաներ խոսան, որ ռեյտինգս ընկնի: Բայց տենց բան չկա: Ես ի՞նչ կապ ունեմ, ի՞նչ կրակոց: Ո՞վ ա ասում, կարա՞ք մեկի անունը տաք: Ասե՛ք, որ պատասխանեմ, հո խոսալով չի՞:

-Մտածում եք` Ձեր «գլխին սարքում են» ականատեսնե՞րը:

-Չգիտեմ` ով ոնց, ինչ ա ասում, բայց ես տենց բաների հետ կապ չունեմ: Ես իմ համար ապրում եմ, ամեն անգամ բերում, մի բան սարքում են: Ի՞նչ եք ուզում ինձանից: Երդվե՞մ, որ հավատաք` կապ չունեմ: Մի՛ հավատացեք, քաղաքական սարքած բաներ են:

-Լավ, ե՞րբ եք Հայաստան վերադառնալու:

-Ամսի 30-ին:

-Ի՞նչ գործով եք գնացել Դուբայ:

-Հանգստանում եմ:

-Ո՞ւմ հետ եք Դուբայում: Հնարավո՞ր է` էլի ինչ-որ քաղաքական շրջանակների հետ լուրջ հարցեր եք լուծում այդտեղ (նախորդ անգամ Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի հետ երկրի հարցերն էիք լուծում):

-Չէ, տենց բան չկա: Իմ երեխաների հետ եմ, շուտով կգամ, հանգիստ եղեք: Մեր ժողովրդին էլ ասեք, որ Սամոն տենց բաների մեջ չկա, սարքում են: Ես «Նիգ-Ապարան»-ի նախագահ մարդ եմ, ես կրակո՞ղ եմ: Ամոթ էլ ա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում