Միթ Ռոմնին այսօր ասել է, որ պատրաստ է պայքարել մինչև վերջ, որպեսզի դառնա Հանրապետական կուսակցության նախագահական թեկնածուն: Նրա հակառակորդ Ռիք Սանտորումի աջակիցներն այսօր փորձել էին մրցապայքարից հեռացնել երրորդ թեկնածուին` Նյութ Գինգրիչին` ճանապարհն ազատելով առաջատար երկու թեկնածուների միջև իրական պայքարի համար:
Սակայն, ինչպես հաղորդում է Associated press-ը, Գինգրիչը, ով «սուպերերեքշաբթիի» ընթացքում հաղթել էր միայն իր հայրենի Ջորջիա նահանգում, ասել է, որ պատրաստ է առաջ շարժվել ու տեսնել, թե ինչպես կընթանա պայքարը:
Ինչպես արդեն հաղորդել էինք «սուպերերեքշաբթին» հնարավորություն տվեց Ռոմնիին հաղթանակ տանել Օհայո և ևս հինգ այլ նահանգներում, մինչդեռ Սանտորումը հաղթեց երեք նահանգներում: Հանրապետական թեկնածու Ռոն Փոլը չի հաղթել և ոչ մի նահանգում: