Wednesday, 15 07 2026
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով

Պարգևատրում ԱԺ-ում` Մայրենի լեզվի օրվա առթիվ

Փետրվարի 21-ին Երևանի և մարզերի դպրոցների հայոց լեզվի և գրականության մի խումբ ուսուցիչներ, ոլորտի առաջատար մասնագետներ էին հյուրընկալվել խորհրդարանում: ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը կարգադրություն էր ստորագրել Մայրենի լեզվի օրվա առթիվ և հայոց լեզվի պահպանման գործում ունեցած ներդրման համար նրանց պարգևատրելու մասին: Սամվել Նիկոյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգևատրեց ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանին և ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանին, ՀՀ ԱԺ պատվոգրով` հանդիպմանը ներկա ուսուցիչներին:

Շնորհավորելով մանկավարժներին` ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ասել է.«Հարգելի բարեկամներ, ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում և շատ ուրախ եմ, որ ձեզ հյուրընկալելու առիթը Մայրենի լեզվի օրն է: 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր: 2005 թվականից այն ընդգրկվեց նաև մեր պետական տոնացույցում:

Մայրենի լեզուն ու գրականությունն ուսուցանողներն այն արյունատար երակն են, որի միջով մեզ հասած մեր լեզուն շարունակում է իր հավերժական շրջանառությունը` երաշխավորելով ու ապահովելով հայ ժողովրդի երթն ապագայի տեսլականում:

Սիրելի ուսուցիչներ և դասախոսներ, դուք այն մարդկանցից եք, ովքեր շատ լավ գիտեն մայրենի լեզվի արժեքն ու նշանակությունը, ավելին, իրենց ամենօրյա գործունեությամբ զբաղված են այդ ամենը սերունդների մեջ ներարկելով: Համո Սահյանն ասում էր. «Ի՞նչ ունենք էլ աշխարհում, որ այսքան մերը լինի՚: Մեր լեզվի նկատմամբ յուրաքանչյուրիս վերաբերմունքի հանրագումարով են ապացուցվում սահյանական այն տողերը, որ մեր լեզուն մեր խիղճն է, մեր հոգու արդար կանչը, մեր ինքնության աղն ու մեր կշիռն աշխարհում: Այդ մասին պետք է մտածենք ամենքս և ամենուր, որովհետև լեզվի պահպանությունն սկսվում է ընտանիքից, լիարժեք կյանք ստանում դպրոցում և մեր վերաբերմունքի միջոցով շարունակվում ողջ կյանքում:

Պատմության շրջափուլերում նաև մայրենի լեզվի շնորհիվ ենք կարողացել պահպանել մեր կենսունակությունը` լեզվի դեմ ոտնձգությունն ընդունելով որպես ոտնձգություն մեր կյանքի ու հոգու դեմ, սպառնալիք ներկայի ու ապագայի հանդեպ, մեր ինքնության դեմ: Լեզվի շնորհիվ հաղթահարել ենք մեր ինքնահաստատման ճանապարհի անգամ անհաղթահարելի թվացող հատվածները: Հաղթահարել ենք դար դարի ետևից, որովհետև հայ զինվորից բացի ունեցել ենք և ունենք նաև հայ ուսուցիչ, ով իր գործով հնչյունն ու տառը դարձրել է ոչ պակաս զորավոր, քան զենքն է, և սովորեցրել դրանք գործածել: Ունեցել ենք և ունենք լեզվի ու բառի գիտնական մշակներ, ովքեր միշտ հիշեցրել են, որ լավ է կույր լինել աչքով, քան կույր` մտքով, որովհետև մտքով կույր ազգերի ապագան անհեռանկար ու մշուշոտ է:

Հարգելի բարեկամներ, ես շնորհակալ եմ ձեր աշխատանքի, լեզվապահպան, ուրեմն և` ազգապահպան ձեր գործունեության համար, որն իրականացնում եք առանց ցուցամոլության և ամպագոռգոռ խոսքերի, այն ըմբռնումով, որ ձեր աշխատանքի գնահատականը ժամանակինն ու սերունդներինն է:
Անշուշտ, նույն ժամանակի անխուսափելի պարտադրանքից է բխում մայրենի լեզվի գերակայությամբ նաև օտար լեզուների տիրապետելու` երբեք չհնացող անհրաժեշտությունը: Բայց ոչինչ չի կարող ավելի բարձր գտնվել մայրենի լեզվի առաջնայնության գիտակցումից:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ, մաղթում առողջություն, հաջողություններ և նվազագույնը` հարգանք ձեր պատվաբեր աշխատանքում: Ընդունեք, խնդրեմ ձեզ հանձնված պարգևները իբրև ձեր անգնահատելի աշխատանքի համեստ գնահատական»:

ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին պարգևի համար` ընդգծելով, որ այն ավելի է պարտավորեցնում հետևողական լինել, զարգացնել հայոց լեզուն` դրանով նպաստելով մեր երկրի ամրապնդմանը: Երևանի թիվ 24 հիմնական դպրոցի ուսուցչուհի Աիդա Իսրայելյանի կարծիքով` ազգի ապագան ոչ միայն մայրերի, այլև ուսուցիչների և առաջին հերթին մայրենի լեզվի ուսուցիչների ձեռքերում է նաև: Նա երախտիքի խոսք է ասել ԱԺ նախագահին մայրենիի օրը իրենց գնահատելու համար, ինչը, ըստ տիկին Իսրայելյանի, կրկնակի պատիվ է:

ՀՀ ԱԺ նախագահի պատվոգրով պարգևատրվել են Երևանի թիվ 24 հիմնական դպրոցի ուսուցչուհի Աիդա Իսրայելյանը, Երևանի թիվ 83 ավագ դպրոցի ուսուցչուհի Ռուզաննա Ջուհարյանը, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Կարինե Մովսիսյանը, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճընի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Կարինե Եղիշյանը, ՀՀ Շիրակի Մարզի Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի ուսուցչուհի Քնարիկ Հարոյանը, ՀՀ Արմավիրի մարզի Բամբակաշատի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Գայանե Պարոնյանը, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի ավագ դպրոցի ուսուցչուհի Գայանե Անդրեասյանը, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի ուսուցչուհի Հեղինե Կարապետյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Լյուդմիլա Հակոբյանը, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Աշխեն Մելիքյանը, ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի ավագ դպրոցի ուսուցչուհի Կարինե Ղուկասյանը, ՀՀ Արարատի մարզի Վեդու ավագ դպրոցի ուսուցչուհի Մարինե Սարգսյանը և ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի դպրոցի ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը:

Հանդիպմանը ներկա է եղել և շնորհակալական խոսք է ասել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում