Wednesday, 15 05 2024
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Լուրերի առավոտյան թողարկում
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը

Բոլորն Ամանորին են պատրաստվում, իսկ նրանք էլի աշխատում են…

Մայրաքաղաքի փողոցներում հաճախ կարելի է հանդիպել ծաղիկներ, նկարներ վաճառող, բակերով շրջող, դատարկ շշեր հավաքող, դուռ բացող-փակող, շուկաներում ու շինարարություններում էլ հաճախ նաև բեռնակիր աշխատող երեխաների: Իսկ այս օրերին ողջ կենտրոնն ավելի քան լցված է նման երեխաներով: Իրեն եվրոպացի համարող մեր հասարակության աչքի առջև էլ այս օրերին շուկաներում նույն այդ անչափահասները կատարում են այնպիսի աշխատանքներ, որոնք նույնիսկ չափահաս մարդու առողջության համար խիստ վտանգավոր են:
Շատ ընտանիքներում երեխայի աշխատանքն այսօր գոյատևման միջոց է, ու նրանց ծնողներին կարիքն այնպես է կուրացրել, որ այլևս չեն էլ մտածում երեխայի ապագայի մասին. փոքրիկը մեծանում է` զուրկ ոչ միայն իր ընտանիքից, այլև դպրոցում սովորելու ու հետագայում լավ մարդ դառնալու հնարավորությունից, և ի վերջո նաև մանկությունից… Իսկ խնդրով զբաղվելու առաքինությունն ունեցող պետական մարմինները չեն էլ ամաչում հայտարարել, որ նման խնդիր այսօր մենք գրեթե չունենք:
«2004 թվականի համեմատ, այո, երեխաների թիվը բավական նվազել է և դա տեսանելի է, սակայն ասել, որ երևույթը չկա, հնարավոր չէ»,- ասում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայկական գրասենյակի ներկայացուցիչ Էմիլ Սահակյանը: Իսկ երեխաների պաշտպանության բարեգործական միության տնօրեն Կարինե Անտոնյանի համոզմամբ, անչափահաս աշխատողների խնդիրը մեր երկրում առայժմ լուծված է միայն 50%-ով, իսկ մյուս 50-ը մնում է օդում. «Զարմանալին այն է, որ չնայած հիմա պետական մակարդակով նման հաշվարկ չի տարվում, մեր պետությունը իրեն թույլ է տալիս հայտարարել, որ 99 տոկոսով խնդիրը լուծված է»,- ասում է միության տնօրենը:
Բոլորս էլ այս երկրի քաղաքացիներ ենք և ցանկացածիս էլ մի օր բաժին է ընկել այն սարսափելի պահը, երբ 7-8 տարեկան, երբեմն էլ նույնիսկ ավելի վաղ տարիքի մանկիկը ինչ-որ բան ձեռքին վազել է հետևներիցս ու խնդրել գնել: Մեզանից շատերը գումարը տվել են առանց գնածը վերցնելու, շատերն էլ հայացքով կամ բղավոցով հեռացրել են նրանց: Փոքրիկ վաճառականներն էլ, իհարկե, գիտեն, որ իրենց վաճառած խաչը, օրացույցը, ծաղիկը, կամ մեկ այլ բանը ոչ մեկին չի հետաքրքրում, պարզապես նրանք էլ արդեն հասկացել են, որ այսօրվա պայմաններում ոչ մեկն իրենց հենց այնպես գրոշ անգամ չի տա և գտել են լուծումը` «արժանապատիվ մուրացկանություն», այո, քանի որ այլ կերպ երևույթն անվանել հնարավոր չէ: Իսկ միթե երևույթները անունները փոխվելիս, փոխվում է նաև բովանդակությո՞ւնը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում