Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Կարգապահական տույժ` փաստաբանի նկատմամբ

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը կոպիտ խախտման համար կարգապահական տույժի է ենթարկել փաստաբան Նեմո Մեհրաբյանին: Մասնավորապես, խորհուրդը քննության առնելով փաստաբան Նեմո Մեհրաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ որոշել է նրան ենթարկել կարգապահական պատասխանատվության և կարգապահական տույժի` խիստ նկատողության ձևով:

Պարզվել է, որ փաստաբանը ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով հանդես է եկել որպես կասկածյալ Մեդիկո Գամուշի Ազմանյանի պաշտպան և մասնակցել նրա` որպես կասկածյալի և մեղադրյալի, հարցաքննություններին: Սակայն հետագայում վստահորդի ցուցմունքների հիման վրա որպես մեղադրյալ է ներգրավվել նաև ԻԻՀ քաղաքացի Ղոլամրեզա Օրուջի Բահրամի Ֆարին: Դրանից հետո փաստաբանի պաշտպանյալի նկատմամբ քրեական գործի մասը կարճվել է` նրա արարքում հանցագործության հատկանիշների բացակայության հիմքով, և վերջինս հանդես է եկել որպես վկա, և փաստաբանը ստանձնել է ԻԻՀ քաղաքացու պաշտպանությունը:

Փաստաբանների պալատի խորհուրդը համարել է, որ պատասխանողը նշված ոչ իրավաչափ գործողություններով թույլ է տվել ոչ թե ուղղակի խախտում, այլ կոպիտ խախտում, քանի որ հաշվի չի առել այն հանգամանքը, որ նրա նախկին վստահորդ Մեդիկո Գամուշի Ազմանյանի ցուցմունքների հիման վրա է ԻԻՀ քաղաքացի Ֆարին ներգրավվել նույն գործով որպես մեղադրյալ: Սակայն առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել, այսինքն` նրանց շահերում հակասություններ են եղել:

Նշվածից ելնելով՝ խորհուրդը գտել է, որ փաստաբան Նեմո Մեհրաբյանի գործողություններում առերևույթ առկա են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների խախտման հատկանիշներ:

Նշենք, որ փաստաբանը ներկայացել է Կարգապահական հանձնաժողովի լսումներին և պատասխանողի բացատրությամբ ընդունել իր կողմից վերը նշված խախտումները կատարելու փաստերը:
Մասնավորապես այն, որ նախկին և ներկա պաշտպանյալների շահերի միջև առկա հակասության պայմաններում ակնհայտ է, որ փաստաբանն իրավունք չուներ և չէր կարող մասնակցել քրեական գործով վարույթին՝ որպես Ղոլամրեզա Օրուջի Բահրամի Ֆարիի իրավունքների և շահերի պաշտպան, քանի որ այս գործողություններով նա ոտնահարել է իր պաշտպանյալների իրավունքները և օրինական շահերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում