РИА Новости-ի փոխանցմամբ՝ Սոչիում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը, որում քննարկվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Նշվում է, որ 2008 թվականից սկսած՝ սա 10-րդ եռակողմ հանդիպումն է։
Կրեմլն ընդգծում է, որ խաղաղ ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դասվում է տարածաշրջանում Ռուսաստանի առաջնահերթ նպատակների թվին։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտությունը հետխորհրդային տիրույթի միակ հակամարտությունն է, որը կարելի է լուծել ներկայումս՝ ընդգծելով, որ գոյություն ունի միայն մեկ ճանապարհ. պայմանավորվել, քանի որ գոյություն չունի պայմանավորվածությանն այլընտրանք։