Sunday, 28 04 2024
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին

Ձգձգվող դատավարության վճիռը. Ինչո՞ւ հիմա

«Ակոս»-ի նախկին գլխավոր խմբագիրին սպանությունը հրահրողներին, կազմակերպիչներին և գործադրողներին դատավարության վճիռը ցնցիչ գործոնի դեր է ունեցել թուրքական հասարակության համար:

Ընտրված ժամանակի գործոնը միշտ կարևոր է նկատի ունենալ քաղաքական իրադրություններ դիտարկելու, մեկնաբանելու և վերլուծելու ընթացքում: Հարցումը, որ արծարծվում է բնականաբար այդ իմաստով, վերաբերվում է ֆրանսիական օրինագծի ծերակույտի կողմից քվեարկության դրվելու նախօրյակին և դատավճռի կայացման թվականին համատեղելիության: Բացարձակորէն չի կարելի հաստատել, որ Անգարայի իշխանությունները համընկնեցուցած են դատավճռի կայացման թվականը օրինագծի քննարկման թվականին: Այսուհանդերձ, պետք չէ անտեսել Թուրքիայի արտաքին մարտահրավերներին և ներհասարակական զարգացումներին փոխկապակցվածության խնդիրը. ավելի պարզ, արտաքին ճակատի վրա մղված քաղաքական պատերազմին համար ներքին երևույթները օգտագործելու պետական դասական քաղաքականության փաստը:

Անգարան ժխտողականության քրեականացումը մերժել տալու իր պայքարին մեջ մնայունորեն արծարծում է կարծիքի ազատության գաղափարը: Այս հարցում առաջ գնալով դաս է տալիս Ֆրանսիաային մարդու իրավունքների և խոսքի ազատության ֆրանսական սկզբունքներին հավատարիմ մնալու և ինչու չէ Թուրքիայի օրինակին հետևելու: Նախագահ Կյուլ չէր վարանել օրինակ բերելու Անգարայի պաշտոնական կեցուածքներից դուրս այլընտրանքային մտածողությունն ու այլախոհությունը հարգելու թրքական մոտելը:
Ին՞չ է կատարվում այժմ. Հրանդ Տինքը սպաննողներին ձգձգվող դատավարությունը ի վերջո վճռահատվում է , որին ի տես ծայր է տալիս բողոքի շարժում. ցույցեր, հրապարակումներ, հաղորդումներ, հրապարակախոսության շատ համարձակ քայլեր: Բոլորը տեղադրվում են նախագահ Կյուլի հայտարարած կարծիքի ազատության, հանդուրժողականության և մարդու իրավունքների հարգումի շրջագծում:

Նախագահ Կյուլն ու վարչապետ Էրտողանը հրապարակավ քննադատում էին դատավարության երկար տևողությունը, շեշտում վճռին դիմաց նկատառելի թիվով մարդկանց անբավարարված լինելը և վճռաբեկ դատարանին դիմելու հնարավորությունը: Մատնացույց անելու համար թերևս «ժողովրդավար» Թուրքիայի իրավական և քաղաքական իշխանություններին սահմանազատվածությունը:

Բողոքող հասարակության ներկայացուցիչները տարօրինակորեն այս զարգացումների ընթացքում չէին ձերբակալվում կամ 301 օրենքի մեկնաբանությամբ Թուրքիայի ազգային արժանապատվությունը խոցողներ չէին լինում:
Սխալ տպավորություն պետք չէ ստեղծվի անշուշտ, որ հասարակական շարժումը իր ընդհանրությանը մեջ պետական պատվիրակատարություն է անում: Երբեք. այնտեղ ի հարկե կան Տինքի գաղափարներին հավատացող և Թուրքիայի ժողովրդավարացումը առաջադրող հասարակական, մամուլի գործիչներ: Խնդիրը այս բոլոր երևույթներին պետական շահարկումն է, պատգամներ ուղարկելն է, և այս դեպքում ֆրանսիական ծերակույտին քննարկումները արգելակելու փորձ կատարելն է:

Փոխանցելու համար նաև Փարիզին, որ մենք այս բոլորը չենք քրեականացնում, մեր պաշտոնական տեսակետներին հակադրվողները չենք տուգանում կամ բանտարկության չեն դատապարտում: Երևույթները այնպես են համոզում, որ այս գիտակցությամբ են շարժվում նաև Թուրքիայի խորքային պետության ներկայացուցիչները, որոնց լռությունը ևս խիստ բարացուցական է և համապետական շահերին ընդառաջ շարժվելու, այս դեպքում կրավորականություն դրսևորելու ցուցանիշեր է պարփակում:

Ներթրքական հասարակության ապրող զարգացումներում անկասկած մեծ ականի գործոն ունի Հրանդ Տինք երևույթը իբրև հայազգի խմբագիր, իբրև թուրք քաղաքացի, իբրև Թուրքիայի ժողովրդավարացումը հետապնդող հասարակական գործիչ, իբրև թուրքական գարունը առաջադրող հանրային դեմք . և այս առումով տարօրինակ է, որ Անգարայի իշխանությունները չեն վերհիշում Տինքի հրապարակային դիրքորոշումը ժխտումի քրեականացման մտայնության դեմ` այն նկատելով կարծիքի և խոսքի ազատության դեմ առնվող քայլ: Ձգձգվող դատավարության դատավճռին կայացումը այս օրերին մտածելու տեղիք է տալիս , որ այս թեման լիարժեք շահարկելու փորձ են կատարում Անգարայի իշխանությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում