Ջորջիա նահանգի Վուդսթոք քաղաքի բնակիչները հարգել են ավտովթարի զոհ դարձած Բոբ հնդկահավի հիշատակը, որը շատ հայտնի էր շրջանում և համարվում էր քաղաքի ոչ պաշտոնական խորհրդանիշը:
Ինչպես հայտնում է The Atlanta Journal-Constitution-ը, թռչունի հուղարկավորության վայրում կանգնեցրել են հուշարձան:
Բոբ հնդկահավը Վուդսթոքում էր հայտնվել մոտ մեկ տարի առաջ և բնակվել էր ավտոճանապարհից ոչ հեռու: Հայտնի չէ, թե որտեղից է նա հայտնվել քաղաքում: Տեղացիները ենթադրում են, որ թռչունը փախել էր ագարակից, սակայն ոչ ոք հստակ չգիտի: Գոհաբանության օրը, երբ ամերիկացիները ավանդաբար պատրաստում են հնդկահավ, Բոբը հանդիսավոր պայմաններում «համաներման էր արժանացել» քաղաքապետ Դոնի Էնրիքեսի կողմից:
Բոբին ավտոմեքենան հարվածել էր հունվարի 15-ին: Թե ով է մեղավոր թռչունի մահվան մեջ՝ դեռ պարզ չէ:
Բոբի համար Facebook-ում բացված էջում Վուդսթոքի բնակիչներն իրենց վիշտն են հայտնել թռչունի մահվան կապակցությամբ: