Wednesday, 15 05 2024
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը

Մեր պահանջն է` անվավեր ճանաչել կառավարության 627 որոշումը. Քաջարանի գյուղապետ

Մեր պահանջն է` անվավեր ճանաչել կառավարության 627 որոշումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր պահանջը հաստատեց Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը: Նա տեղեկացրեց, որ գյուղը Նախիջևանի սահմանից 3-4 կմ հեռավորության վրա է գտնվում:

«Ունեմ 131 ընտանիք, 270 բնակիչ, որոնք ունեն ընտանիքներ: Նրանք ունեն երեխաներ: Մենք այս պահին 1000 ընտանիք ենք պահում: Ապրիլին ընդունված 627 որոշման համաձայն` պետք է մեր գյուղի հողերն օտարվեին Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանն ընդլայնելու համար, սակայն ես չեմ համաձայնել ստորագրել այն փաստաթուղթը, որով պետք է հողերն օտարվեն: Ոչ ես եմ տեղյակ եղել, ոչ մարզպետը»,- մանրամասնեց գյուղապետը`հավելելով, որ դիմումներով դիմել է կառավարությանը և նախագահին:

Նա նաև հավելեց, որ դեկտեմբեր ամսին տարածքային կառավարաման նախարարությունից եկել են, տեղում ուսումնասիրել և համոզվել են, որ իր ներկայացրած պահանջներն իրական են: Ըստ Ռ. Աթայանի` քննարկեցին և տեսան, որ այդ ամենը ճիշտ է: Նա պնդեց, որ այսօր իր ժողովուրդը ոչ մի տեղ չունի գնալու:

«Մեր հողը տվող չենք, մեզ ոչինչ պետք չէ, մենք այնտեղ ապրել ենք, ապրելու ենք և հողին հանձնվելու: Մեր պահանջն է` անվավեր ճանաչել կառավարության չարաբաստիկ 627 որոշումը»,- ընդգծեց Ռ. Աթայանը:

Հիշեցնենք, որ կառավարության 627 որոշման համաձայն` Սյունիքի մարզի 6 համայնքների հողերը, որպես հանրային բացառիկ գերակա շահ, տրվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանին`ընդերքօգտագործման նպատակով:

Համատեղ ասուլիսի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ կառավարության այս որոշումը կազմվել է ոչ միայն օրենքների խախտմամբ, այլև միջազգային կոնվենցիայի խախտմամբ: Հետևաբար, նրա համոզմամբ, կառավարության այսպիսի որոշումը չի կարող օրենքի սահմաններում գործել:

«Կառավարությանը կոչ ենք անում անհապաղ անվավեր ճանաչել այս որոշումը և հետագայում նաև անդրադառնալ ընդհանրապես հանքարդյունաբերության հայեցակարգին»,- նշեց Զարուհի Փոստանջյանը`հավելելով, որ նման որոշումներ ընդունելուց առաջ պետք են բազմաթիվ քննարկումներ, փորձագիտական եզրակացություններ, նաև պետք է փոխվի տնտեսական հայեցակարգը:

Բնապահպան Եղիա Ներսիսյանը բոլորին կոչ արեց միահամուռ ուժերով այս տարի վերջին անգամ հավաքվել կառավարության շենքի առջև բնապահպանական հզոր ակցիա կազմակերպելու նպատակով: Ակցիան կկազմակերպվի ի պաշտպանություն քաջարանցիների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում