Thursday, 09 05 2024
ՀՀ նախագահն ընդգծել է Սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը
Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաները անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհում
ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին չոտնձգել իրավակարգի դեմ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով
Սպասվում են տեղումներ
Տոննայով կրիմինալ են ներկրել. Ռուսաստանը հնարավոր է սադրանքների դիմի
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է. «Հրապարակ»
Արցախցիները պետք է զերծ մնան ներքաղաքական պրոցեսներից․ կարճ ժամանակում մարելու է
Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին. «Հրապարակ»
Մեր կորուստների պատճառը ոչ ադեկվատ գնահատականն է. շատ կարևոր է ռացիոնալ ձևակերպել՝ որն է ձեր նպատակը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի». «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում. «Ժողովուրդ»
Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում. «Հրապարակ»
ՀԱՊԿ առնչությամբ Հայաստանի առաջին դե յուրե որոշումը
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը

Շվեյցարիայի նախագահը խորհուրդ է տալիս 1915թ. դեպքերը թողնել պատմաբաններին

1915թ. իրադարձությունների քննությունը պետք է թողնել պատմաբաններին: Հայաստանում և Թուրքիայում հարկավոր է ազատ բանավեճ ծավալել այս խնդրի շուրջ»,- երկուշաբթի օրը Անկարայում նման հայտարարությամբ է հանդես եկել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշլին Քալմի-Ռեյը:

Թուրքիայի մայրաքաղաք ժամանած Քալմի-Ռեյը մասնակցել է թուրք դեսպանների հերթական հավաքին, որի ընթացքում դիմելով թուրք դիվանագետներին` չի շրջանցել նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 22-ին ընդունված որոշումը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Թուրքական թերթերի փոխանցմամբ` Շվեյցարիայի նախագահը նշել է. «Ի տարբերություն Ֆրանսիայի` մեր երկրում չկա որևէ հստակ օրենսդրական նորմ, ըստ որի` այս կամ այն իրադարձությունը որակվի որպես ցեղասպանություն»:

Շվեյցարիայի Համադաշնության նախագահի այս պնդումը, սակայն, թուրք քաղաքական գործիչներից շատերին առնվազն տարօրինակ է թվացել, քանի որ աշխարհում առաջինը հենց Շվեյցարիան էր, որի դատարանը մեղադրական դատավճիռ կայացրեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:

Դեռ 2005թ. Թուրքիայի բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը շվեյցարական Լոզան քաղաքում հայտարարել էր, թե «Հայոց ցեղասպանության մասին պնդումները միջազգային հանրության կողմից տարածվող կեղծիքներ են»:

2007թ. գարնանը շվեյցարական դատարանը Փերինչեքին մեղավոր է ճանաչել երկրի Քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի դրույթները խախտելու մեջ` նրան դատապարտելով 12 հազար շվեյցարական ֆրանկի տուգանքի:

Շվեյցարիայի նախագահը, սակայն, պնդում է, որ հոդվածը, որով դատապարտվել էր Փերինչեքը, պատիժ է սահմանում ցեղասպանություններն ու մարդկության դեմ կատարված հանցանքները, այլ ոչ թե կոնկրետ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:

Թուրքական քաղաքական շրջանակներին, սակայն, Քալմի-Ռեյի հայտարարությունները կարծես համոզիչ չեն թվացել:

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Օսման Կորություրքը պատգամավորական հարցում է ուղղել կառավարությանը` փորձելով պարզել, թե ինչու է Անկարա այցելելու հրավեր ուղղվել մի պետության ղեկավարի, որտեղ քրեական պատիժ են կիրառում ցեղասպանության փաստը ժխտելու համար:

Թուրքիայի արտգործնախարարությունը փորձեց մեղմել Շվեյցարիայի նախագահի այցի առթիվ ծագած դժգոհությունները:

Արտգործնախարար Ահմեթ Դավութօղուն, երկուշաբթի օրը դիմելով թուրք դեսպաններին, հայտարարել է. – «Միշլին Քալմի-Ռեյը շատ մեծ աջակցություն ցուցաբերեց հայ – թուրքական բանակցությունների ժամանակ: Բացի այդ, նա միշտ դեմ է հանդես եկել իր երկրում ցեղասպանությանը վերաբերող օրինագծերի ընդունմանը»:

Թուրքական դիվանագիտական աղբյուրներն էլ Hurriyet-ին փոխանցել են, որ Անկարայում հստակորեն տարբերակում են Շվեյցարիայի և Ֆրանսիայի իշխանությունների գործողությունները:

«Շվեյցարական կառավարությունը չաջակցեց Ֆրանսիայում ընդունված օրինագծին, իսկ Քալմի-Ռեյը քաղաքական այն գործիչն է, որը միշտ դեմ է հանդես եկել խորհրդարանում այնպիսի որոշումների կայացմանը, որոնք կարող են վնաս հասցնել Թուրքիայի հետ հարաբերություններին»,- նշել է ինքնությունը հրապարակել չցանկացած թուրք դիվանագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում