Saturday, 27 04 2024
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
-
22:15
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը

Թուղթ և իրականություն

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 22-ի նիստում ընդունել է մի ծրագիր, որը բավական տպավորիչ անուն ունի՝ գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիր: Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ այդ ծրագիրը հնարավորություն կտա Հայաստանը բարձրացնել Համաշխարհային բանկի վարկանիշերում: Իսկապես զվարճալի է:

Առաջին մոտիվացիան այն է, որ Հայաստանը բարձրանա ՀԲ կամ միջազգային այլ վարկանիշերում, իսկ թե Հայաստանում իրականում ինչ տեղի կունենա, դա երկրորդական հարց է: Համենայնդեպս, վարչապետի առաջին, առաջնային արձագանքը մատնում է հենց այդ մտածողությունը: Ինչը նաև պարզ է, հասկանալի. միջազգային վարկանիշերում Հայաստանի ցուցանիշները կառավարությունը լայնածավալ քարոզչությամբ փորձում է դարձնել Հայաստանի հասարակության ուղեղները լվանալու միջոց, որ տեսեք՝ մեր մասին դրսում ինչ լավ են մտածում, իսկ դուք բողոքում եք ու տրտնջում: Իսկ թե ինչպես են կազմվում միջազգային վարկանիշերը, նույնպես պարզ է. դրանք կազմվում են ոչ թե երկրներում առկա ռեալ իրավիճակի, այլ այսպես ասած՝ ընդունված փաստաթղթերի, օրենսդրության և նորմատիվ ակտերի հիման վրա: Այսինքն՝ այդ վարկանիշերը արտացոլում են այն, ինչ կա թղթի վրա: Իսկ Հայաստանում,- ինչը նույնպես պարզ է,- այն, ինչ կա թղթի վրա, լրիվ հակառակն է իրական կյանքում: Եվ ահա, իրական կյանքը փոխելու փոխարեն, կառավարությունը ձեռնամուխ է լինում թղթերը փոխելուն:

Բանն այն է, որ իրական կյանքը փոխելու համար բացարձակապես կարիք չկա ընդունել գործարար միջավայրի բարելավման միջոցառումների որևէ ծրագիր: Բավական է ընդամենը քաղաքական կամք դրսևորել և կյանքի կոչել այն, ինչ մինչև այժմ էլ ընդունված է: Իսկ գլխավորն, իհարկե, այն է, որ ընդամենը կամք դրսևորվի Հայաստանում բիզնեսի և իշխանության սերտաճումն արգելող օրենսդրությունը կյանքի կոչելու, օլիգարխիան քաղաքական իշխանությունից և քաղաքական իշխանությունը օլիգարխիայից տարանջատելու համար: Երբ կատարվեն այդ քայլերը, ամենևին կարիք չի լինի ինչ-որ գործարար միջավայրի բարելավման միջոցառումներ իրականացնել, քանի որ այդ միջավայրը կսկսի բարելավվել ինքն իրեն: Այսինքն՝ ընդամենը անհրաժեշտ է, որ իշխանությունը հետևի Սահմանադրությանն ու օրենքներին, և թույլ չտա, որ օլիգարխները իրենց բանդաներով կամ բանակներով հալածեն բոլոր այն գործարարներին՝ հայաստանցի և սփյուռքահայ, որոնք մեր երկրում փորձում են փոքր ու միջին բիզնես հիմնել և ձևավորել այդքան անհրաժեշտ միջին խավը:

Ընդամենը անհրաժեշտ է, որ իշխանությունը հնարավորություն ընձեռի Հայաստան ներկրել ապրանքներ բոլորին՝ առանց խտրականության, առանց քաղաքական պատկանելության, առանց աչքերի կամ մազերի գույնի, սեռի, տարիքի: Անհրաժեշտ է, որ իշխանությունն ընդամենը հետևի, որ օլիգոպոլիաները և մոնոպոլիաները չգերազանցեն իրենց լիազորություններն ու չխժռեն իրենցից ավելի փոքրերին, նաև հետևի, որ նրանք չհայտնվեն հարկային արտոնյալ պայմաններում՝ էլ ավելի խորացնելով իրենց և ավելի փոքր բիզնեսների քաշային տարբերությունը: Այս ամենի համար միջոցառումների պլան արդեն իսկ կա Հայաստանի Սահմանադրության և բազմաթիվ օրենքների տեսքով, պարզապես պետք է կամք ունենալ դրանք ի կատար ածել և պահպանել:

Բայց, երբ ընդունվում են նորանոր փաստաթղթեր, խճճելով եղածն էլ, դա ոչ թե իրավիճակի բարելավմանն է օգնում, այլ ընդամենը օգնում է լղոզել, քողարկել առկա իրականությունն ու այսպես ասած՝ փոշի ցանել հանրության և միջազգային տնտեսական կազմակերպությունների աչքերին: Այդ նորանոր թղթերի ընդունումը, ընդամենը նորանոր մարտահրավերներ է առաջացնում փոքր ու միջին գործարարության, այսպես ասած՝ այլընտրանքային գործարարության համար, որովհետև երբ ամբողջ դաշտը կլանել են խոշորները, փոքր ու միջինը մնում են այլընտրանքային, քանի որ անգամ այդ սեգմենտի զգալի մասն են խոշորները յուրացրել իրենց մանր-մունր ընկերություններով: Բանն այն է, որ թղթերն ի վերջո ինչ-որ բան իսկապես փոխում են, կամ ստիպում են փոխել: Բայց քանի որ իրականությունն իր խորքային էությամբ չի փոխվում և իշխանությունը չի ցանկանում, չի կամենում օլիգարխիային, այսինքն՝ ինքն իրեն ձեռք տալ, ստիպված է այդ ինչ-որ փոփոխությունը ինչ-որ կերպ տարածել փոքր ու միջին, այսպես ասած՝ ոչ յուրային, ոչ կլանային բիզնեսի վրա: Իսկ քանի որ, երբ իրավիճակը ընդհանուր առմամբ գտնվում է խեղված էությամբ համակարգում, ապա ինչ-որ բան տարածելը վերածվում է հերթական ռեպրեսիայի, քանի որ այդ համակարգը ռեպրեսիայից, անհավասարությունից, անարդարությունից և անիրավությունից բացի՝ ոչինչ տարածել չի կարողանում:

Արդյունքում, օրինակ, ստացվում է, որ ընկերությունները, որոնք, այսպես ասած, իշխանական կամ իշխանամերձ չեն, սկսում են ենթարկվել հարկային տեսուչների հերթական գրոհներին: Իսկ նրանք գրոհում են անարգել, որովհետև չկա վերահսկողություն և չկա անկախ դատարան: Այսինքն՝ կառավարությունը մի բան է հանձնարարում՝ լավ իմանալով, որ կատարումը խայտառակ վիճակում է լինելու, բայց չվերահսկելով կատարումը: Իսկ կատարողն էլ համոզված է, որ դատարանում ցանկացած բողոք, որ կներկայացնի գործարարը, լուծվելու է իր օգտին: Ահա և ստացվում է հարկային վարչարարության ամենաթողություն: Ընդ որում՝ որ խնդիրը կա, և որ հենց այդ իմաստով իրավիճակը շատ մտահոգիչ է, փաստում են նաև կառավարության, այսպես ասած, նպատակային թիրախը հանդիսացող միջազգային կառույցները, որոնք պարբերաբար հիշեցնում են Հայաստանին հարկային վարչարարության կատարելագործման և բարելավման մասին: Ընդ որում՝ դա ընդամենը մի դրվագ է, թե ինչպես է իրականում գործարար միջավայրը լիովին խեղված և գլխիվայր շրջված, ի տարբերություն այն ամենի, ինչ ընդունվում է և կա թղթի վրա:

Մինչդեռ բազմաթիվ են ուղղություններն ու հարթությունները, որտեղ իրականությունն ու թուղթը տրամագծորեն տարբեր են, և գործարար միջավայրը բարելավվելու փոխարեն, բարելավվում է օլիգոպոլ և մոնոպոլ միջավայրը: Այստեղ է գործարար միջավայրի բարելավման բանալին, որը սակայն միևնույն ժամանակ հանդիսանում է իշխանության բարձրաստիճան և մանր ներկայացուցիչների անձնական գանձանակ տանող բանալի, և նրանք ուղղակի չեն կարող գործնականում բարելավել գործարար միջավայրը, առանց իրենց գրպանին ձեռք տալու: Ահա թե որտեղ է թուղթը կանգնում իրականության ճանապարհին:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում