Wednesday, 08 05 2024
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ

Արտահերթ ընտրությունները լինելու են իշխանությունների գերեզմանափորը

«Առաջին լրատվականը» Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանից հետաքրքրվեց, թե արդյոք ՀՀ իշխանական վերնախավում տեղի ունեցող պաշտոնանկությունները Սերժ Սարգսյանի իշխանությունը լեգիտիմացնելու փորձ չեն: «Այդ ողջ պատմությունը սեփական թիմում ահագնացող խմորումները կանխելուն են ուղղված: Իր թիմի ներսում պատժիչ գործողություններ իրականացնելով` նա փորձում է հանդարտեցնել այնտեղ եղողներին: Որևէ այլ պատճառ չկա: Որպեսզի կոռուպցիայի դեմ ծավալվի պայքար, չլինեն անպարկեշտ պաշտոնյաներ, պետք է առաջին հերթին հրաժարական տա Սերժ Սարգսյանը: Թե չէ իրենք իրենց միջից փնտրում են ինչ-որ նոխազների, նրանց մատաղ են անում, որպեսզի թիմը շարունակի սարսափել Սերժ Սարգսյանից, կատարի նրա բոլոր հրահանգները»,- ասաց Արման Մուսինյանը: Նա կարծիք հայտնեց, որ իշխանություններն ամեն ինչ փորձում են անել, որպեսզի չլինեն արտահերթ համապետական ընտրություններ, որովհետև արտահերթ ընտրությունները լինելու են այս իշխանությունների գերեզմանափորը: Հարցին, թե բարեփոխումների գնալն իշխանության ներսում, հնարավո՞ր է, որ պարտադրված լինեն դրսից, Արման Մուսինյանն արձագանքեց. «Այս իշխանությունն իր բնույթով չի կարող իրականացնել բարեփոխումներ, քանի որ հակոտնյա է օրինականությանն ու արդարությանը: Սերժ Սարգսյանն, անկասկած, դրսից նույնպես ենթարկվում է ուժեղ ճնշումների: Մյուս կողմից էլ իր վարչախմբի ներսում կան գլուխ բարձրացնողներ, և ինքը հուսահատ փորձեր է անում կասեցնել այդ պրոցեսը»: Արման Մուսինյանից հետաքրքրվեցինք, թե որքանով են համապատասխանում իրականությանն այն լուրերը, որ Կոնգրեսն ակնկալում է պաշտոնանկ արված գործիչների ստվերային աջակցությունը: «Դա չի համապատասխանում իրականությանը: Կոնգրեսն իր բոլոր գործողություններն իրականացնում է բաց և թափանցիկ: Իսկ եթե որևէ գործիչ, ցանկանում է վերականգնել իր բարի համբավը հասարակության աչքում, պետք է պայքարի այս իշխանությունների դեմ»,- ասաց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում