Wednesday, 08 05 2024
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել
Եվրոպայում Ռուսաստանի «քաղական ռեսուրսները» նաեւ Ադրբեջանի՞նն են
16:24
Նավթի գները նվազել են. 07-05-24
Ալմաթիի հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանազատման գործընթացը լեգիտիմացնելու համար
16:06
ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումն Իսրայել՝ Ռաֆահում դրանք օգտագործելու մտավախությունների պատճառով. CNN
Գալստանյանը կրկնում է Կրեմլից ուղղորդված թեզերն ու նմանակում մեզ. ծրագիրը գծվել է 2020-ին

Ինքնասպանություն գործած ուսուցիչը պարտքերի ցուցակ է ունեցել

Թե ինչը ստիպեց Շիրակի մարզի Ջրառատ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչին ինքնասպան լինել, մինչև այսօր պարզ չէ, սակայն նրա համագյուղացիները չեն համակերպվում ուսուցչի կորստի և ինչպես իրենք են բնորոշում` անհեթեթ մահվան հետ:

Շիրակի մարզի Ջրառատ գյուղի բնակիչներին նոյեմբերի 16-ին Ջրառատի միջնակարգ դպրոցի աշխատանքի ուսուցման ուսուցիչ, ինչպես նաև դպրոցի պահակ 64-ամյա Անուշավան Դարբինյանի ինքնասպանության լուրը ցնցել և զարմանք է պատճառել. ուսուցիչը կենսախինդ բնավորություն ուներ, հավասարակշռված էր, և որևէ մեկը նման քայլ չէր սպասում նրանից:

Հիշեցնենք, որ Անուշավան Դարբինյանն իր տան երկրորդ հարկի աստիճաններից էր կախվել` թողնելով գրություն, որտեղ նշել էր, որ իր մահվան մեջ որևէ մեկին չմեղադրեն:

Ջրառատ գյուղի գյուղապետ Ահարոն Ոսկանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատաբժշկական եզրակցությունը ցույց է տվել, որ կապտուկները պարանոցի շրջանում կախվելու արդյունքում են առաջացել. «Հավասարակշռված անձնավորություն էր, երբեք չէինք սպասի նման բան, հիմա թե ի՞նչ է մտածել, որ նման քայլի է դիմել՝ անհայտ է, քանի որ իրենց վիճակը ոչինչ էր»,- ասաց գյուղապետը` ավելացնելով, որ հնարավոր է նաև պարտքերի պատճառով նման քայլի դիմեր, սակայն ի տարբերություն մյուս գյուղացիների, նա անհամեմատ լավ էր ապրում, որևէ Ճնշումների էլ չի ենթարկվել, տարօրինակություններ էլ չուներ:

Անուշավան Դարբինյանը մանկավարժի 41 տարվա աշխատանքային փորձ ուներ: 72 թվականից դասավանդել է Ջրառատի միջնակարգ դպրոցում գծագրություն և կերպարվեստ, իսկ վերջին երկու տարիներին դասավանդում էր գծագրություն և աշխատանքի ուսուցում:

Դպրոցի տնօրեն Արա Սուքիասյանը պատմեց, որ երկուշաբթի օրը` նոյեմբերի 14-ին, Անուշավան Դարբինյանն աշխատանքի է եկել, սովորականի պես դասը պարապել, գնացել է տուն: Երեքշաբթի դաս չի ունեցել, չի եկել դպրոց. «Ինքն աշխատանքի ուսուցման չորս ժամ ուներ, և մեկ ժամ էլ գծագրություն: Եվ նաև պահակն էր, 41 տարվա մանկավարժական ստաժ ուներ, տղաների հետ ինքն էր պարապում, դպրոցի հետ երբեք պրոբլեմ չի ունեցել, երեխաների հետ լավ հարաբերությունների մեջ էր»,- շեշտեց Արա Սուքիասյանը:

Գյուղամեջում տարբեր քննարկումներ և վարկածներ են պտտվում, թե ինչը իրենց համագյուղացուն կարող էր ինքնասպանության դրդել:

Ամենահավանական վարկածը համարում են պարտքերը, քանի որ մեկ առ մեկ գրել է` ում ինչքան է պարտք: Մեկ վարկածի համաձայն էլ` Անուշավան Դարբինյանը վերջերս շատ է դժգոհել իր ապրած կյանքից: Կինը փոստում է աշխատում, իսկ նա էլ հաճախ է օգնել կնոջն աշխատանքում:

Անուշավան Դարբինյանի երեք որդիներն արտագնա աշխատանքի են մեկնել Ռուսաստանի Դաշնություն, և ընտանիքը երբեք իր ապրուստից շատ չի դժգոհել: Մի շարք անուններ է գրել թողել, որոնց պարտք է եղել:

Տնօրենից հետաքրքրվեցինք ուսուցչի աշխատավարձի չափի մասին. 51 հազար դրամ աշխատավարձն է կազմել, իսկ 28 հազար էլ մանկավարժական թոշակը:
Տնօրենից ճշտեցինք` գուցե նրան կրճատելու մասին խոսակցություննե՞ր են եղել, սակայն այս վարկածն էլ բացառված է, քանի որ նա իր գործի վարպետ էր, դպրոցին շատ մոտ կանգնած անձնավորություն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ոստիկանության Ախուրյանի քննչական վարչությունում:

Ըստ հոգեբանների` մարդկանց 80 տոկոսն իր կյանքի փուլերից մեկում մտածում է ինքնասպանության մասին, և ավելի շատ այդ քայլին դիմում են տղամարդիկ, և զարմանալիորեն ինքնասպանության դիմում են էնտուզիազմով, կենսախինդ և կյանքը շատ սիրող մարդիկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում