Wednesday, 15 07 2026
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով

Կրեմլը ակնկալում է այսօր ստորագրել Եվրասիական միություն ստեղծելու համաձայնագիրը

Պաշտոնական Մոսկվան հույս ունի այսօր Կրեմլում Ղազախստանի և Բելառուսի հետ համաձայնագիր ստորագրել տնտեսական դաշտում համագործակցությունը ընդլայնելու և Եվրասիական միություն ստեղծելու վերաբերյալ։

Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նման դաշինքի մասին ամիսներ առաջ հայտարարել էր ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը` այն որակելով «պատմական ձեռքբերում» ոչ միայն երեք երկրների, այլև հետխորհրդային ողջ տարածքի համար։

«Այս համաձայնագրով Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը միասնական տնտեսական տարածք կստեղծեն ու հսկայական շուկա` ավելի քան 165 միլիոն սպառողների համար»,- հայտարարել էր Պուտինը։

«Վաղը Մոսկվա կժամանեն մեր մտերիմ երկու պետությունների` Ղազախստանի և Բելառուսի ղեկավարները, և մենք հուսով ենք` նրանց հետ հենց այստեղ` Կրեմլի դահլիճում, համաձայնագիր ստորագրել տնտեսական հետագա ինտեգրացիայի վերաբերյալ»,- հինգշաբթի օրը թոշակառուների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը` ընդգծելով, որ վստահ է, որ այս դաշինքին շատ լավ ապագա է սպասում:

Արևմուտքում, մինչդեռ, մտավախություն ունեն, թե այս քայլով Կրեմլը մտադիր է ամրապնդել վերահսկողությունը ԱՊՀ-ի երկրների նկատմամբ և վերածնել նախկին Խորհրդային Միությունը` հատկապես, որ Ռուսաստանի ներկայիս ղեկավարները իրենց ելույթներում չեն թաքցնում համակրանքը միասնական պետության նկատմամբ։

«Ինձ հարցնում են` դու Խորհրդային Միությա՞ն կողմից ես, թե՞ Ռուսաստանի։ Ես ապշել էի։ Ասում եմ` իսկ ի՞նչ է, տարբերություն կա՞։ Ընդամենը անվանումն է տարբեր, թե չէ նույն Ռուսաստանն է` մեծ Ռուսաստանը»,- հինգշաբթի օրը Կրեմլում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ, նախագահի հավակնորդ Վ. Պուտինը, ով ավելի վաղ Խորհրդային Միության փլուզումն անվանել էր 20-րդ դարի ամենամեծ աղետներից մեկը։

«Խորհրդային Միության մոդելին վերադառնալու մեջ ամոթալի որևէ բան չկա», – նույն հանդիպման ժամանակ հաստատել է ՌԴ նախագահը:
«Մեր երկրում, այսպես ասած, մեկ միասնական ընդհանրություն էր ստեղծվում` խորհրդային ժողովուրդը։ Ցավոք, այդ մոդելը տապալվեց, ինչը ամենատխուր բանն է, որ կարելի է պատկերացնել, քանի որ աշխարհում կան օրինակներ, թե ինչպես կարելի է փայլուն կերպով կյանքի կոչել ազգային և մշակութային ինքնությամբ միասնական ժողովուրդ ստեղծելու գաղափարը»,- ասել է նա:

«Կարծում եմ, մենք չպետք է ամաչենք վերադառնալ այն գաղափարներին, որոնք միավորման բնույթ ու նպատակ են հետապնդում», – ընդգծել է Դ. Մեդվեդեւը։

Երկու օր առաջ էլ ԱՊՀ-ի տարածքում ինտեգրացիոն գործընթացները ամրապնդելու և եվրասիական դաշինք ստեղծելու վերաբերյալ համաժողով անցկացրեց Պուտինի գլխավորած «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը։ Իշխող կուսակցության ներկայացուցիչները ոչ միայն հավանություն են տվել գաղափարին, այլև առաջարկել ավելի հեռուն գնալ և տնտեսական համագործակցությունից բացի ստեղծել մարդու իրավունքների եվրասիական դատարան, ընտրությունների վերահսկման եվրասիական մոնիտորինգի կենտրոն, միասնական եվրասիական բանկ, ու անգամ ռուսական ռուբլին դարձնել միասնական եվրասիական արժույթ։

Առայժմ Եվրասիական միություն ստեղծելու գաղափարին պաշտոնապես հավանություն են տվել միայն Ղազախստանն ու Բելառուսը։

«Մենք ողջունում ենք այլ պետությունների, նախ և առաջ` ԱՊՀ-ի անդամների ընդգրկումը այս նախագծում», – անցած ամսվա սկզբին «Իզվեստիա»-ում գրել է Պուտինը` ընդգծելով, որ որևէ մեկին, սակայն, շտապեցնելու կամ այդ քայլին դրդելու նպատակ չկա»։

Այս հոդվածի հրապարակումից մոտ տասն օր անց Հայաստանի վարչապետը Սանկտ Պետերբուգում հայտարարել է, թե Հայաստանը ևս դրական է վերաբերվում Պուտինի առաջարկին, քանի որ դա, ըստ Տիգրան Սարգսյանի, հեռանկարային է և ժամանակին համընթաց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում