Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Խուճապահար մարդն է կրկնում 3 տարի առաջվա սխալները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀՇ վարչության անդամ, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը:

– Պարոն Իգիթյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և մասնավորապես իշխանական համակարգի վերջին խմորումները:

– Ինձ թվում է, իշխանությունը խուճապի մեջ է, դա պարզ երևում է, որովհետև ապագա ընտրությունները նորից կապվում են կեղծիքների և այն տեխնոլոգիաների հետ, որոնք իշխանությունը արդեն օգտագործել է նախկինում: Իշխանությունը նույն մարդկանցով, նույն «օրենքներով» գնում է ընտրությունների:

– Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք` իշխանությունները խուճապի մեջ են: Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանի վերջին քայլերը` պաշտոնանկությունները, ուղղված էին թիկունքն ամրացնելուն:

– Բոլորի համար՝ և՛ Հայաստանում, և՛ միջազգային կազմակերպություններում, պարզ է, թե ինչ խայտառակ ձևով են անցկացվել 2008թ. նախագահական ընտրությունները, և եթե «Հանրապետական» կուսակցությունը, իշխանությունը, համոզված են, որ դրանք, ինչպես իրենք են ասում` հասարակության վստահությունն էին վայելում` ինչո՞ւ են այսօր անում նույն քայլերը, ինչ նախորդ ընտրություններին` սկսած շտաբի պետի նշանակումից, որը փաստորեն նույնը պետք է լինի, վերջացրած բոլոր այն պաշտոնյաները, որոնք պետք է նաև պետական աջակցություն ապահովեն բոլոր կեղծիքների ու խախտումների համար: Ցանկացած պաշտոնյայի փոփոխություն եթե դիտարկենք այս տեսանկյունից, ապա ամեն ինչ տեղավորվում է հենց այդ տրամաբանության մեջ: Միայն խուճապի մեջ գտնվող մարդն է փորձում նույն սխալները կրկնել, որոնք արվել են երեք տարի առաջ:

– Պարոն Իգիթյան, իսկ քաղաքական ի՞նչ վերադասավորումներ կարող են լինել հայաստանյան քաղաքական դաշտում ընտրությունների նախաշեմին` թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտում: Օրինակ` վերջին շրջանում շատ էր քննարկվում ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցությունը:

– Ես որևէ կուսակցության անուն առանձնահատուկ չէի շեշտի: Ես այսպիսի սցենար եմ պատկերացնում. «Հանրապետական» կուսակցությունը փորձելու է միայնակ` կեղծիքների, ֆինանսական ռեսուրսների, պետական ռեսուրսների միջոցով պառլամենտում բացարձակ մեծամասնություն ունենալ: Այսինքն` եթե նրանք կարողանան «ապահովել» հարյուր տոկոս ներկայություն պառլամենտում` նրանք կդիմեն այդ լկտիությանը: Այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե այս կամ այն կուսակցությունը, թեկուզ ԲՀԿ-ն, կամ որևէ այլ կուսակցություն, որոնք կամ պրոիշխանական, կամ իրենց ընդդիմադիր են համարում, ինչպե՞ս են արձագանքելու այդ լկտիություններին: Որովհետև, ի վերջո, 2007թ. պառլամենտական ընտրությունների ժամանակ «Հանրապետական» կուսակցությունը եթե կիսվում էր, այսպես ասած, գործընկերների հետ, ապա այսօր արդեն իրենց հայտարարություններից պարզ է, որ նրանք գնալու են ամենալայնածավալ կեղծիքների, որ մեծամասնություն կազմեն:

– Ի՞նչ պետք է անել, որ իշխանությունը դարձյալ չկրկնի նույն սցենարը:

– Կտեսնենք, թե ինչպես են արձագանքում կուսակցությունները: Այսինքն` եթե կուսակցությունները չհաշտվեն այդ իրավիճակի հետ և ըմբոստանան, այդ դեպքում կլինեն այն միավորումները, ինչի մասին հարցրիք: Ես ոչ հոռետես եմ, ոչ լավատես, ես գնահատում եմ այն քայլերը, որոնք անում է իշխանությունը` ի դեմս «Հանրապետական» կուսակցության:

– Պարոն Իգիթյան, արտահերթ ընտրություններ հավանակա՞ն են, թե՞ ամեն ինչ տանում է հերթական ընտրությունների, և Ձեր նշած` իշխանության սցենարը ավելի հավանական չէ՞, որ կիրառվի հենց հերթական ընտրություններում, ինչը քիչ հավանական էր արտահերթի պարագայում:

– Ինձ համար երբեք առաջնահերթ չի եղել՝ ընտրությունները արտահե՞րթ կլինեն, թե՞ հերթական: Ինձ համար կարևոր է երկու չափանիշ` նախ չանցկացվեն նույն սցենարով ընտրություններ, դա ավելի կարևոր է, քան արտահերթ ընտրությունների պայմանը, որովհետև, եթե նույնիսկ անցկացվեն արտահերթ ընտրություններ` նույն ձևով, ինչպես իշխանությունն անցկացրել է 2007-2008թթ., ապա, անկեղծ ասած, ամբողջ պայքարը տանել նրա համար, որ ընտրությունները լինեն մեկ ամիս կամ մեկ տարի շուտ` անիմաստ է: Հաջորդը` կարևորը հեղափոխական ընտրություններ անցկացնելն է, այսինքն` ընտրություններ, որոնք փոխելու են իրավիճակը: Այն, ինչ մարդիկ սպասում էին արտահերթ ընտրություններից, նրանք գոհ կլինեն, եթե հերթական ընտրություններով հաջողվի: Դրանք կարող են համարվել հաջողված ընտրություններ Հայաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում