ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի տեղեկատվության համաձայն` անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 160 անգամ:
Պաշտպանության բանակի տվյալների համաձայն` Ադրբեջանի ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները СВД, «Սև նետ», ПК և ДШК տիպի գնդացիրներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 850 կրակոց:
ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի տեղեկատվության համաձայն` Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը: