Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Հարկերի ավելացումը Հայաստանում վերջիվերջո բերում է ժողովրդի վիճակի վատթարացման. Ա. Կարապետյան

«Հասարակ քաղաքացու համար միանշանակ դրական հետևանքներ է ունենալու, որովհետև սոցիալական բավականին լուրջ ծախսերի ավելացում է նախատեսվում»,- 2012 թ. բյուջեն 101 միլիարդով ավելացնելու վերաբերյալ կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

Նա նկատեց, որ այդ 101 միլիարդը բավականին մեծ սեգմենտներից է կազմված. «Պատկերացրեք, որ գնաճը իջեցվում է մինչև 4 +-1,5 նորմատիվային մեծության, բյուջեի դեֆիցիտը իջեցվում է մինչև 3,1 տոկոս: Այսինքն՝ նախաճգնաժամային ժամանակահատվածին հարիր պատկեր է ստացվում»:

Դավթյանը նկատեց, որ այս ցուցանիշները ցույց են տալիս, որ ինչպես վարչապետն է ասում` 2012-ին կայունությունից անցում ենք կատարելու տնտեսական աճի:

«Այն ամենը, ինչ նախատեսվում է՝ դա լավագույն ցանկություններն են, բայց ապահովել նման աճ, այն պայմաններում, երբ տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքն է սկսվում, անհնարին է: Կարող է, ինչպես միշտ, ցանկություն ունենանք, բայց ինչպես նախորդ անգամ՝ 15 տոկոս անկում ունենանք»,- կարծիք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Նա նշեց, որ փորձը ցույց է տալիս, որ հարկերի ավելացումը Հայաստանում վերջիվերջո բերում է ժողովրդի վիճակի վատթարացման:

Ներքաղաքական զարգացումների և սպասվող նախընտրական շրջանի մասին խոսելով, ՆԺԿ առաջնորդը նկատեց, որ, ինչպես որ սպասելի էր, աշունն այդքան էլ թեժ չեղավ և թեժ էլ չի լինելու: Նրա գնահատմամբ՝ իրավիճակը կարող է թեժանալ զուտ միայն տնտեսա-սոցիալական հողի վրա, քանզի սկսվում է ձմեռը: «Մեր ուժը ինքնուրույն շարունակում է իր գործունեությունը, հիմա բանակցություններ որևէ ուժի հետ չենք վարում, որովհետև Հայաստանում փաստացիորեն ուժեր, որոնք գտնվում են երեք նախագահների եռանկյունուց դուրս, չկան»,- ասաց Արամ Կարապետյանը:

Արտակ Դավթյանն էլ նշեց, որ քաղաքական գործընթացներն ընթանում են բնականոն հունով. «Շատ լավ է, որ ամենամարտական ընդդիմությունն ինքն է հայտարարում առաջիկա համապետական ընտրություններին մասնակցելու մասին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում