Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի կենսագրությունը կարող է դառնալ տարվա բեսթսելլեր: Այս մասին ասվում է Amazon.com ինտերնետային խանութի տարածած հայտարարության մեջ:
Ուոլթեր Այզեկսոնի «Սթիվ Ջոբս» վերնագրով 650 էջանոց գիրքը ամերիկյան գրախանութներում վաճառվում է 35 դոլարով, նույնքան արժե գրքի աուդիո տարբերակը:
Այզեկսոնի գիրքը վաճառքի է հանվել երեկ: Այն Ջոբսի կողմից հավանություն ստացած միակ կենսագրությունն է: Գրքի ստեղծման աշխատանքներին անմիջական մասնակցություն է ունեցել ինքը` Ջոբսը: