Sunday, 12 05 2024
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են

ԼՂՀ-ում համանախագահների վերջին այցից բեկումնային ակնկալիքներ չկան. Դ. Բաբայան

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում շուտափույթ լուծում չի լինի: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան կատարած վերջին այցին:

«Այցից ունեցած ակնկալիքները նորմալ են: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, փաստորեն, հատեցին ղարաբաղա-ադրբեջանական սահմանն ու անցան Ադրբեջան: Բայց ակնկալիքները հետևյալն են. բոլորի համար պարզ է, որ շուտափույթ կարգավորում չի լինի: Սա շատ բարդ գործընթաց է, որի կարգավորման համար ահագին ժամանակ է պահանջվում: Այստեղ առանձնակի կարևորություն ունի կողմերի հետ աշխատանքը, փոխվստահության միջոցների իրականացումը, որպեսզի ատելության մթնոլորտը ինչ-որ ձևով փոխվի` հատկապես Ադրբեջանի կողմից, որովհետև անհնարին է նման իրավիճակում ինչ-որ բեկում ակնկալել»,- նկատեց Դավիթ Բաբայանը:

Հարցին` ակնկալո՞ւմ է ղարաբաղյան կողմը, որ համանախագահների այցը կարող է բեկումնային լինել, նա նկատեց, որ նման ակնկալիքներ չկան: «Հակամարտության բոլոր կողմերը` Հայաստանը, ԼՂՀ-ն, Ադրբեջանը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ֆրանսիան ու Ռուսաստանը, մտնում են քաղաքական յուրահատուկ մի իրավիճակ, որտեղ ընտրություններ են սպասվում, ինչը հետին պլան է մղում ղարաբաղյան հարցի կարգավորումը: Բացի այդ, զգալի դեր կունենան նաև 2014-ին Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերը: Բոլորի ուշադրությունը սևեռված կլինի այլ խնդիրների վրա: Այս ամենը Հարավային Կովկասը միջազգային աշխարհաքաղաքական ասպարեզում հետին պլան կմղի»,- նկատեց Բաբայանը:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակի խոսքով՝ միաժամանակ չի կարելի ասել, որ համանախագահաների այցը կարևոր չէր: «Նրանք իրենց այցով ու հայտարարություններով առաջին հերթին նպաստում են զինադադարի ռեժիմի և խաղաղության պահպանմանը: Դա նրանց շնորհքն է»,- ամփոփեց նա:

Նշենք, որ օրերս Հայաստան կատարած այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնել էին ԼՂՀ, այնուհետև` Ադրբեջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում