Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Դավութօղլուն Մուրադ Քարայըլանի ձերբակալության հարցով պարզաբանում է պահանջել իր իրանցի գործընկերոջից

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Իրանի արտգործնախար Ալի Աքբար Սալեհիի հետ քննարկել է իրանական հատուկ ծառայությունների կողմից Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) փաստացի ղեկավար Մուրադ Քարայըլանի ձերբակալության հարցը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաոլդին Բորուջերդին հայտարարել էր, որ իրենց հատուկ ծառայությունները Ղանդիլի լեռներում ձերբակալել են Մուրադ Քարայըլանին։ Սակայն հետագայում այդ տեղեկատվությունը հերքվել էր։

Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Դավութօղլուն ու Սալեհին հայտարարել են, որ երկու երկրները պայքարելու են PKK-ի և նրա իրանական թևի՝ «Քրդստանի ազատ կյանք» կուսակցության (PJAK) դեմ։ Նրանք ընդգծել են, որ PKK-ն ու PJAK-ը սպառնում են տարածաշրջանային կայունությանն ու թուրք, քուրդ ու պարսիկ ժողովուրդներին։ Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիան ու Իրանը տարբերություն չեն դնում PKK-ի ու PJAK-ի դեմ պայքարում։

Քարայըլանի ձերբակալության հետ կապված՝ Սալեհին հերքել է դա՝ նշելով, որ Իրանը երբեք չի ձերբակալել նրան և եթե իրանական կողմը ձերբակալած լիներ նրան, ապա բնականաբար նրան ազատ չէր արձակի և կհանձներ թուրք եղբայրներին։

Հիշեցնենք, որ 10 օր առաջ թուրքական Yeni Şafak թերթը գրել էր, որ Իրանը Ղանդիլի լեռներում նախ ձերբակալել, ապա բաց է թողել Քարայըլանին։ Ընդ որում, ուշագրավն այն էր, որ Քարայըլանի և նրա մերձավորների գտնվելու վայրի կոորդինատները Թեհրանին հայտնել էր Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT): Արդյունքում՝ Իրանի անվտանգության ուժերին հաջողվել է ձերբակալել նրանց։

Դա տեղի էր ունեցել Հյուսիսային Իրաքի թուրքական ավիառմբակոծությունների մեկնարկից (օգոստոսի 17) երկու օր առաջ։ Դրանով Իրանը թուրքական ռմբակոծություններից փրկել էր նրանց և տարել Ուրմիա քաղաք։ Ապա իրանական կողմը տեղի ունեցած բանակցությունների արդյունքում նրանց բաց էր թողել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում