Sunday, 19 07 2026
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու

Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք

Վրաստանը հանդիսանում է «Միջին միջանցքի» անբաժանելի մասը և պատրաստ է Սերբիայի հետ խորացնել գործընկերությունը, որպեսզի լիովին օգտագործի Ասիայի և Եվրոպայի միջև առկա տրանսպորտային և առևտրային ներուժը։ Այդ մասին հունիսի 16-ին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Սերբիայի նախագահ Վուչիչի հետ բանակցություններից հետո։ Սերբիայի նախագահը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Թբիլիսիում։ Նրան ընդունել է նաև Վրաստանի նախագահ Կավելաշվիլին։ Նախատեսված է, որ Վուչիչը կհանդիպի Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Շիո Երրորդը։

Սերբիայի նախագահ Վուչիչը Վրաստան է այցելել իր համար վճռորոշ փուլում։ Ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին նա հրաժարական կտա, որպեսզի մասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Վուչիչը ծրագրում է հաղթել և զբաղեցնել Սերբիայի վարչապետի պաշտոնը։

Դիտարժան է, որ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն վերջերս այցելել է Ղրղըզստան, որտեղ քննարկվել է կենտրոնաասիական այդ երկիրը Վրաստանի նավահանգիստներին կապելու և Եվրոպայի հետ ապրանքաշրջանառությունը ապահովելու հարցը։

Սերբիան Եվրոպայի հազվագյուտ երկրներից է, որ Եվրամիության անդամ չէ։ Նրա ԵՄ անդամակցությունը բարդացել է Կոսովոյի հարցում տարաձայնությունների պատճառով։ Համանման խնդիր Վրաստանը ունի Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Գործնականում, սակայն, Կոսովոյի և Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի կարգավիճակի խնդիրը չի խանգարում, որ Սերբիան առևտրատնտեսական սերտ կապեր ունենա Եվրամիության, իսկ Վրաստանը՝ Ռուսաստանի հետ։

Վերջին շրջանում, սակայն, Վրաստանի աշխարհաքաղաքական գործընկեր է դարձել Չինաստանը, որ կառուցում է սևծովյան ամենախոշոր Անակլիա նավահանգիստը։ Ընդգծելով, որ Վրաստանի «Միջին միջանցքի» անբաժանելի մասն է, Վրաստանի վարչապետը, ըստ էության, ակնարկել է, որ Ասիա-Եվրոպա հաղորդակցությունը պայմանավորված է Թբիլիսիի հետ հարաբերություններով։ Սերբիան լուրջ հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի հետ, հանդիսանում է վերջինիս սպառազինությունների ազդեցիկ մատակարարներից մեկը։

Ստացվում է, որ Սերբիան Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսի հետ խորացված հարաբերություններ ունի, իսկ Հայաստանի հետ՝ ոչ։ Սերբիան և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատել են 1993թ․-ին, բայց անցած ավելի քան երեք տասնամյակներին կողմերի միջեւ գործնական կապեր այդպես էլ չեն ձևավորվել։ Այդ բացը ե՞րբ և ինչպե՞ս է լրացվելու։Սերբիան եվրոպական շատ ազդեցիկ երկիր է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում