Wednesday, 15 07 2026
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում

Էրդողանը Պուտինին «մոռացել է»

Օգոստոսի 4-ին Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հերթական տեղեկությունն է տարածել, այս անգամ՝ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից «նախապատրաստվող բնապահպանական աղետի մասին»: ՌԴ ԱՀԾ տեղեկություններով, բրիտանական հատուկ ծառայությունները մտադիր են «դիվերսիա իրականացնել ռուսական նավթատար լցանավերի դեմ և ստեղծել իրավիճակ, որը կսպառնա միջազգային նավագնացությանը»:

ՌԴ ԱՀԾ-ում համոզված են, որ Մեծ Բրիտանիան «ահաբեկչությունների իրականացումը վերապահել է Ուկրաինայի հատուկ ծառայություններին, որոնց աշխատակիցներն արդեն նախապատրաստական փորձառություն են ձեռք բերել Լոնդոնում»: Որքանո՞վ են հիմնավոր կամ մտացածին այս տեղեկությունները՝ կարելի է տարբեր ենթադրություններ անել, բայց ակնհայտ է, որ ՌԴ ԱՀԾ արտառոց բացախոսությունը քաղաքական նպատակ է հետապնդում: Լրանում է Ուկրաինայում հրադադարի հասնելու համար ԱՄՆ նախագահ Թրամփի սահմանած ժամկետը, և Կրեմլն ամեն ինչ անում է, որպեսզի հետագա բարդությունների պատասխանատվությունը բարդի Արևմուտքի վրա:

Այս իմաստով բավական խորհրդանշանական է, որ նույն օրը կայացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի հեռախոսազրույցը: «Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ նշանակության հարցեր»,- ասված է տարածված հաղորդագրության տեքստում:

Թուրքիայի նախագահը հատկապես անդրադարձել է Գազայում «մարդասիրական ճգնաժամին» և այն գնահատել «այլևս անհանդուրժելի»: Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան մշտապես մարդասիրական օգնություն է առաքում Գազա և «աջակցում է հրադադարի հասնելու միջնորդական ջանքերին»: Ինչպես «Անադոլուն» է փոխանցում՝ Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետին «շնորհավորել է Պաղեստինի անկախությունը ճանաչելու մտադրության մասին հայտարարության առթիվ»:

Չափազանցություն կլինի ասել, որ Մեծ Բրիտանիայի կողմից «Ռուսաստանի դեմ նախապատրաստվող ահաբեկչությունների» մասին ՌԴ ԱԳԾ տարածած տեղեկատվության մասին Թուրքիայի նախագահին անմիջապես զեկուցել են, բայց որ նա գերազանց տեղեկացված է ռուս-բրիտանական հարաբերությունների կամ ավելի ճիշտ՝ դրանց գործնական բացակայության մասին, կասկածից դուրս է:

Աչքի է զարնում ևս երկու ոչ պակաս կարևոր հանգամանք: Երկրորդ ամիսն է, ինչ ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը բացահայտված է, բայց այդ ընթացքում Էրդողանը Պուտինի հետ չի շփվել, թուրքական մամուլն այդ թեմային առհասարակ չի անդրադառնում, այդ խնդիրը, երևում է, Թուրքիայի իշխանություններին և անձամբ նախագահին գոնե առերևույթ չի հուզում:

Երկրորդն այն է, որ Էրդողան-Սթարմեր հեռախոսազրույցը տեղի է ունենում Մոսկվա սիրիական բարձրաստիճան պատվիրակության այցից և դրան հաջորդած՝ Պուտին-Նաթանյահու հեռավար բանակցություններից հետո: Թուրքիան, երևում է, Ռուսաստանին «դուրս է գրել» Մերձավոր Արևելքի «նոր աշխարհագրության» քննարկումներից:

Որքանո՞վ է ինքնավստահ Էրդողանը՝ այլ հարց է, բայց տվյալ փուլում նա, կարծես, Պուտինին «մոռացել է»: Արդյոք դա տարածվում է նաև Հարավային Կովկասի նոր ստատուս-քվոյի՞ վրա: Եթե՝ այո, ապա դա կարող է Ռուսաստանին մղել հակաքայլերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում