Sunday, 16 06 2024
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար
Գալստանյանը մի նպատակ ուներ՝ անել այն, ինչ չհաջողվեց 2020-ի նոյեմբերի 9-ին՝ հեղաշրջում
10:09
Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ
Ալիևը շեշտը դրել է շանտաժի վրա. չպետք է լեգիտիմացնել նրա պահանջները, որոնց նպատակը ՀՀ-ն զրոյացնելն է
09:45
Աշխարհում տարեկան 19 միլիոն մարդ է մահանում չորս տեսակի արտադրանքից
09:30
«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել
Ղրղզստանում ուրանի հանքեր կբացեն
Հայկական խաչմերուկը պետք է զուգորդվի հայկական ողնաշարով
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ
21:30
Բայդենը պատրաստվում է օրինական կարգավիճակ առաջարկել ապօրինի ներգաղթյալներին
21:15
«Ռուսաստանին պետք է հրավիրել Ուկրաինայի հարցով հետագա հանդիպումներին». Շոլց
Շվեյցարական «իլյուստրացիա» G7-ի եւ ՆԱՏՕ գագաթնաժողովների արանքում
20:45
Հայտնի է Թրամփ-Բայդեն բանավեճի ձևաչափը
20:30
Իտալիայի վարչապետը կայցելի Չինաստան
20:15
Շոլցը կարծում է, որ Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկը «չի կարող աշխատել»
Երվանդ Քոչարի թողած ժառանգությունը համաշխարհային արվեստի մաս է. ՀՀ ԿԳՄՍ նախարար

10 մլրդ դրամ է հատկացվում մարզային ծրագրերի իրականացմանը

Այսօր ՀՀ Կառավարության նիստում նկատի առնելով կառավարության ս.թ. փետրվարի 3-ի որոշման հիման վրա ՀՀ մարզերին հատկացված 10 մլրդ դրամով իրականացվող աշխատանքների արդյունավետությունը՝ գործադիրը փոփոխել է նշված որոշումը` մարզային ծրագրերի իրականացմանը տրամադրելով ևս 10 մլրդ դրամ։
Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «ՀՀ Նախագահի հանձնարարությամբ մենք այս տարի պահուստային ֆոնդից 10 մլրդ դրամ հատկացրինք, որպեսզի լուծենք մարզերի առաջնահերթ և հրատապ խնդիրները։ Կարևոր է, որ այս նախաձեռնությունը գալիս էր հենց համայնքներից։ Նրանք բացահայտում էին առաջնահերթ խնդիրները, որոնք այսօր հուզում են մեր բնակիչներին։ Սա չափազանց կարևոր է, և դրական արդյունքը, որ այս պահին ունենք, այն է, որ քաղաքացիները տեսնում են առաջնահերթ խնդիրների լուծումը։
Տարածքային համաչափ զարգացումը եղել է նաև ՀՀ Նախագահի նախընտրական ծրագրի սկզբունքային դրույթներից մեկը։ Այսօր մենք լրջագույն խնդիր ունենք տարածքների համաչափ զարգացման տեսակետից, և այս տարվա ընթացքում պահուստային ֆոնդից տարածքային խնդիրների լուծման համար 20 մլրդ դրամի հատկացումը հենց այդ խնդիրների լուծման նպատակն է հետապնդում։

Դուք նաև տեղյակ եք, որ վարչապետի վերահսկողական ծառայությունն իր հսկողության տակ է պահում այս միջոցների ծախսումը։ Առաջին 10 մլրդ դրամի վերաբերյալ ուսումնասիրությունները կատարվել են տեղերում, որպեսզի այդ միջոցները նպատակային ծախսվեն։ Երկրորդ 10 մլրդ դրամը, որ հատկացնում ենք, նույնպես խստագույնս վերահսկվելու է։ Այցելելով մարզեր, համայնքներ` համոզվում ենք, որ իսկապես դրական արձագանք կա, քանի որ քաղաքացիները, բնակիչները տեսնում են, որ այս գումարները ծառայում են բուն նպատակին, և լուծվում են կարևորագույն սոցիալական խնդիրներ։ Այս 10 մլրդ դրամն էլ իր դրական ազդեցությունը կթողնի տարածքային համաչափ զարգացման ծրագրի վրա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում