Wednesday, 15 07 2026
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

Ինեկոբանկի ու Եվրոպական Ներդրումային Բանկի միջեւ ստորագրվել է 40 միլիոն եվրո ֆինանսավորման վերաբերյալ համագործակցության պայմանագիր

[Երևան, 15 նոյեմբերի] Եվրոպական Ներդրումային Բանկի (ԵՆԲ) մասը կազմող ԵՆԲ Գլոբալը (EIB Global) համագործակցության պայմանագիր է ստորագրել հայկական Ինեկոբանկի հետ՝ ուղղակիորեն տրամադրելով բանկին 40 միլիոն եվրո ֆինանսավորում:

Ինեկոբանկին հատկացվող ֆինանսական այս փաթեթը կուղղվի Հայաստանում մանր, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) կայուն և երկարաժամկետ զարգացմանը, ինչպես նաև մրցունակության բարձրացմանը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու կին ձեռներեցներին աջակցությանը՝ նպաստելով ներառական տնտեսական աճին ու նորարարությանը:

Ինեկոբանկի Գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանն իր գոհունակությունը հայտնեց ԵՆԲ-ի հետ ջանքերը միավորելու և այս կարևոր նախաձեռնությանը աջակցելու առթիվ։

«Վստահ ենք, որ այս համագործակցության շնորհիվ կապահովենք երկարաժամկետ ֆինանսավորում հայաստանյան ՄՓՄՁ-ների համար՝ հնարավորություն տալով նրանց առաջ շարժվել, գնալ նորարարությունների ճանապարհով և հաջողել։ Վստահ ենք նաև, որ այս նախաձեռնությունը դրական ազդեցություն է ունենալու ձեռներեցության և նորարարության զարգացման վրա»,- նշում է Հ․ Ոսկանյանը։

Թեև Ինեկոբանկը նախկինում ևս ունեցել է ֆինանսավորում ԵՆԲ-ից տարբեր նախաձեռնությունների շրջանակում, սա առաջին ուղղակի համագործակցությունն է։ Նպատակը՝ ամրապնդել երկկողմ հարաբերությունները և ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը հայաստանյան գործարար համայնքի համար՝ խթանելով ձեռներեցությունը։

Ինեկոբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արտյոմ Չիչյանի խոսքերով բանկը կարևորում է մեր երկրում բիզնես միջավայրի ձևավորմանն ու բիզնեսների զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները և իր գործունեությամբ  ձգտում նպաստել այդ գործընթացներին։

«Ինեկոբանկը մշտապես մանր, փոքր և միջին ձեռնարկությունների կողքին է և առաջարկում է ֆինանսավորման լայն հնարավորություններ։ Ուրախ ենք համագործակցել ԵՆԲ Գլոբալի հետ հատկապես այս նախաձեռնության շրջանակում և աջակցել ավելի շատ ՄՓՄՁ-ների հասնել իրենց բիզնես նպատակներին կայուն զարգացման ճանապարհով», – ասում է Ա․ Չիչյանը։

ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան նշում է, որ իրենք ուրախ են գործընկեր Ինեկոբանկի հետ միասին հայաստանյան ՄՓՄՁ-ներին իրենց աջակցությունն ավելացնելու առթիվ։

«ԵՆԲ-ն հակված է խթանել երկրում ձեռներեցությունն ու ներառական աճը՝ օգնելով բիզնեսներին հաղթահարել իրենց զարգացման խոչընդոտները: Երկարաժամկետ ֆինանսավորման (այդ թվում՝ տեղական արժույթով) հասանելիության բարձրացման հրատապ կարիքը բավարարելով՝ մենք Հայաստանի գործարար էկոհամակարգի համար ճանապարհ ենք հարթում դեպի ավելի դիմակայուն և նորարար ապագա»,-ասում է Թ․Չերվինսկան:

Ֆինանսավորման այս ծրագիրը նպատակ ունի խթանել ձեռներեցությունը, աջակցել կայուն և կանաչ զարգացմանը և նպաստել նորարարությանը՝ համահունչ Եվրամիության և Հայաստանի ընդհանուր առաջնահերթություններին ներառական տնտեսական զարգացման համար։

Ինեկոբանկի մասին

Ինեկոբանկը տարածաշրջանի առաջատար բանկերից  է, որն առաջարկում է մանրածախ ու կորպորատիվ բանկային ծառայություններ` ուղղված յուրաքանչյուր անհատի և բիզնեսի ֆինանսական կարիքներին ու հետաքրքրություններին: Այս տարիների ընթացքում  բանկը մշակել է նորարարական թվային լուծումներ և պրոդուկտներ՝ ներդնելով ֆինանսական ծառայությունների բոլորովին նոր մշակույթ Հայաստանում։

Ինեկոբանկի բոլոր նորություններին և առաջարկներին կարող եք հետևել բանկի պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում (Facebook, LinkedIn, Instagram

ԵՆԲ-ի և ԵՆԲ Գլոբալի մասին

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Եվրոպական միության երկարաժամկետ ֆինանսավորման հաստատություն է, որը պատկանում է անդամ պետություններին։ Այն տրամադրում է երկարաժամկետ ֆինանսավորում հուսալի ներդրումների համար՝ աջակցելով ԵՄ քաղաքականության նպատակներին չորս առաջնահերթ ոլորտներում՝ ենթակառուցվածքներ, նորարարություն, կլիմա եւ շրջակա միջավայր, միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններ (ՄՓՄՁ-ներ)։

ԵՆԲ Գլոբալը ԵՆԲ խմբի մասնագիտացված ստորաբաժանում է, որի նպատակն է զարգացնել միջազգային համագործակցությունները եւ զարգացման ֆինանսավորման ազդեցությունը՝ նպաստելով Եվրոպական միության երեք համընդգրկուն առաջնահերթություններին. «Եվրոպական կանաչ գործարք» (European Green Deal), «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) եւ կայուն ու ներառական աճ։ Team Europe-ի կազմում ԵՆԲ Գլոբալը խթանում է ուժեղ, կենտրոնացած համագործակցություններ՝ գործակցելով այլ զարգացման ֆինանսավորման հաստատությունների եւ քաղաքացիական հասարակության հետ՝ սերտորեն աշխատելով այլ բազմակողմ զարգացման բանկերի հետ։ ԵՆԲ Գլոբալն ավելի է մոտեցնում ԵՆԲ խմբին տեղի մարդկանց, ընկերություններին եւ հաստատություններին ամբողջ աշխարհում գործող գրասենյակների միջոցով՝ ներառյալ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչությունը, որն ընդգրկում է նաեւ Հայաստանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում