Sunday, 16 06 2024
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար
Գալստանյանը մի նպատակ ուներ՝ անել այն, ինչ չհաջողվեց 2020-ի նոյեմբերի 9-ին՝ հեղաշրջում
10:09
Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ
Ալիևը շեշտը դրել է շանտաժի վրա. չպետք է լեգիտիմացնել նրա պահանջները, որոնց նպատակը ՀՀ-ն զրոյացնելն է
09:45
Աշխարհում տարեկան 19 միլիոն մարդ է մահանում չորս տեսակի արտադրանքից
09:30
«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել
Ղրղզստանում ուրանի հանքեր կբացեն
Հայկական խաչմերուկը պետք է զուգորդվի հայկական ողնաշարով
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն

Բիշքեկից՝ Ալմաթի

Լրացավ ղարաբաղյան առաջին պատերազմում հրադադարի հաստատման երեսուն տարին: Որեւէ անդրադարձի մտադրություն չկար, բայց ֆեյսբուքյան երկու գրառում ստիպեց որոշ նկատառումներ անել: Օգտատերերից մեկը գրել է. «Մեր հաղթանակների Բիշքեկը. 11.05.1994 (նա չգիտի, որ Բիշքեկի «հաղթանակը» եղել է 5.05.1994-ին): Մյուս գրառումն արդեն քաղաքական է. «Բիշքեկի հաղթանակից՝ Ալմաթիի պարտություն. 1994-2024թ.թ.»:

Առարկայորեն այդպես է, բայց եկեք փորձենք հասկանալ, թե, ինչպես հիմա է ընդունված ասել՝ ինչի՞ մասին է Բիշքեկը: Ավելի ճիշտ՝ «Բիշքեկի արձանագրություն» անվանումն ստացած փաստաթուղթը, որ ստորագրել են Հայաստանի, ԼՂՀ եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները՝ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Կիրգիզիայի խորհրդարանի եւ ՌԴ ԱԳՆ միջնորդությամբ:

Փաստաթուղթն առհասարակ «Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ զինված հակամարտությունը դադարեցնելուն համակողմանի օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությա» մասին է: Խորհրդարանների ղեկավարները, որպես ներկայացուցչական բարձրագույն մարմից լիազորվածներ՝ աջակցություն են հայտնում հրադադարի հաստատման ուղղությամբ գործադիր իշխանության ղեկավարների եւ ներկայացուցիչների ջանքերին:

Ինչու՞ էր ծագել հրադադարի հաստատման անհրաժեշտություն՝ փաստաթուղթը պատասխանում է, որ Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ զինված հակամարտությունը ոչ միայն «անդառնալի վնաս է հասցնում ադրբեջանցի եւ հայ ժողովուրդներին, այլեւ էականորեն շոշափում է տարածաշրջանի այլ երկրների շահերը, լրջորեն բարդացնում միջազգային դրությունը»: Եթե այս ձեւակերպումը փոխարինենք առօրյա ռուսերենի, ապա կհնչի այսպես. Доигрались парни, хватит:

Իսկ ինչու՞ է հաստատվում հրադադար՝ նույնպես հստակ սահմանված է. որպեսզի կատարվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 822, 853, 874 եւ 884 բանաձեւերի պահանջները: Իսկ ի՞նչ են պահանջում այդ բանաձեւերը: Պահանջում են Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումները դուրս բերել Ադրբեջանի Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի եւ Կուբաթլուի շրջաններից՝ «առանց նախապայմանի»:

Ղարաբաղյան առաջին պատերազմի հրադադարի համաձայնագիրը ֆորմալ ուժի մեջ է մտել 1994թ. մայիսի 12-ի 00 ժամին: Նույն տարվա դեկտեմբերին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովը սահմանել է ԼՂ կարգավորման իրավա-քաղաքական փուլային հայեցակարգը: Այն հաստատվել է անդամ պետությունների կոնսենսուսով եւ հրադադարի, այսպես ասած՝ «կադաստրի թուղթն է» կամ Լեռնային Ղարաբաղի իրավասուբյեկտության միջազգային «ծննդյան վկայականը»: Հաստատելով հրադադարի համաձայնագրի լիակատար լեգիտիմությունը, ԵԱՀԿ-ն, այդ թվում եւ Ադրբեջանը, ԼՂ-ն ճանաչել է հակամարտության զինված փուլի սուբյեկտ, իրավահավասար կողմ:

Ըստ այդմ, ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովը սահմանել է, որ կարգավորման առաջին փուլում կողմերը պետք է կնքեն հակամարտության զինված փուլին վերջ տալու մասին պայմանագիր, երկրորդում՝ համաձայնեցնեն ԼՂ կարգավիճակը եւ մյուս բոլոր հարցերը: 1998թ. հունվարի 7-8-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստում այդ հայեցակարգով ԼՂ կարգավորման քաղաքական ուղեգիծը մերժվել է: Դրանից, իհարկե, ուղղակիորեն չի հետեւում, թե այդ հայեցակարգի իրականացումը հարյուր տոկոսով երաշխավորված էր կամ դրա մերժումն է 2020թ. պատերազմի, պարտության, ԼՂ պետականության «լուծարման» եւ հայ բնակչության բռնատեղահանության միակ պատճառը: Բայց երբ անդրադառնում ենք անցյալին, պարտավոր ենք անաչառ լինել:

Միայն այդ դեպքում է հնարավոր սկզբունքորեն գնահատել Բիշքեկից մինչեւ Ալմաթի նահանջը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում