Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Մի համագործակցության խրոնիկա

Փետրվարի 7-ի արտահերթ նախագահական ընտրություններից հետո, երբ Բաքվում փորձագիտական որոշ շրջանակներ ակնկալում էին ներքին բարեփոխումների եւ ազատականացման քայլերի, Ադրբեջանի կառավարությունը բոլորի համար անսպասելի եւս երեք ամսով երկարաձգեց հատուկ կարանտինային ռեժիմը, որ ենթադրում է ցամաքային փակ սահմաններ հարեւան բոլոր երկրների հետ: Իրավիճակը չփոխվեց նույնիսկ Վրաստանի վարչապետի հայտարարությունից հետո:

Մեկ ամիս անց՝ մարտի 5-ին պաշտոնական երկօրյա այցով Բաքու մեկնեց Ռուսաստանի վարչապետ Միշուստինը: Իլհամ Ալիեւի հետ նրա բանակցությունները տեւեցին ավելի քան երեք ժամ, որից հետո կողմերը հայտարարեցին, որ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի հարցում սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ադրբեջանական մամուլը գրեց, որ Միշուստինը Բաքվում հանդես է եկել որպես ՌԴ նախագահի հատուկ բանագնաց:

Մարտի 17-ին, երբ Ռուսաստանի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունների միայն նախնական տվյալներ էր հաղորդել, կայացավ Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որի ընթացքում հաստատվեց երկու երկրների հարաբերությունների՝ դաշնակցային, համագործակցության ռազմավարական բնույթը: Մի քանի ժամ անց Իլհամ Ալիեւն արդեն օկուպացված Ստեփանակերտում էր, որտեղ վառեց Նավրուզի տոնական խարույկը եւ հայտարարեց, որ այդ «կրակը վերջնականապես անջատողականությունից մաքրագործում է հրապարակը»:

Մեկ օր անց Բաքվում էր ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինը: Նա հանդիպեց Ադրբեջանի գլխավոր դատախազ Ալիեւի հետ, բանակցությունների արդյունքում կողմերն ստորագրեցին «հանցավորության դեմ պայքարում համագործակցության 2024-2026 թվականների Ծրագիր»: Այդ փաստաթուղթը հրապարակված չէ, որեւէ տեղեկություն չկա, թե ինչ կոնկերտ ինչ բնագավառներում է, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն եւ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պետք է համագործակցեն:

Բաստրիկինի Բաքու այցից երեք օր անց՝ մարտի 22-ին Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցավ ահաբեկչություն: 2009թ. կառուցված եւ 38 հազար քառակուսի մետր մակերեսով համալիրի սեփականատերն էթնիկ ադրբեջանցի, Իլհամ Ալիեւի խնամի Արազ Աղալարովն է: Ռուսաստանյան մամուլում տեղեկություն է հայտնվել, որ համալիրը «հիպոթեկային պայմանագրով գրավադրված է «Գազպրոմբանկում»՝ մինչեւ 2032 թվականը ժամկետով»: Իրականում ո՞վ է «Կրոկուս սիթի հոլի» սեփականատերը՝ հայտնի չէ:

Բաքվի իշխանամերձ մամուլը գրում է, որ ահաբեկչությունից հետո Իլհամ Ալիեւը զանգահարել է Պուտինին՝ ցավակցություն հայտնելու, իսկ Ռուսաստանի նախագահը «խոսել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարի մասին»: Ռուս-ադրբեջանական հարաբերություններում արմատական շրջադարձը կապվում է 2001թ. հունվարի 6-ին Վլադիմիր Պուտինի Բաքու այցի հետ, որի արդյունքում Ադրբեջանի կառավարությունը փակել է Իչկերիայի հանրապետության ներկայացուցչությունը, մոտ մեկ տասնյակ չեչեն դաշտային հրամանատարների ձերբակալել եւ արտահանձնել Ռուսասստանին, մյուսներին արտաքսել: Նույնիսկ նրանց, որ բուժում էին ստանում:

Ի՞նչ ընդհանուր «ընդհատակ,, եւ բիզնես կապեր ունեն Ռուսաստանի եւ Ադրբեջանի վերնախավը՝ բարդ հարց է: Անցյալ աշնանը կալանավորված տնտեսագետ, հանրային-քաղաքական գործիչ Իբադօղլուն Եվրախորհրդանին հղած նամակում վկայել է, որ Լոնդոնի ֆոնդային բիրժայում աշխատելու ընթացքում «բացահայտել է, որ Ադրբեջանը Եվրամիությանը ռուսաստանյան գազ է վաճառում»: Ըստ նրա՝ իր կալանավորման պատճառը դա է: Նույն օրը, երբ Ադրբեջանի արտգործնախարարությունը Միացյալ Նահանգներին եւ Եվրամիությանը մեղադրել է Հայաստանին միակողմանի օժանդակություն ցուցաբերելու եւ Հարավային Կովկասում «նոր բաժանարար գծեր եւ ազդեցության ոլորտներ ստեղծելու» մեջ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան վերստին խոսել է նախկինում եռակողմ ձեւաչափով ձեռք բերված «համաձայնությունների հիման վրա» հայ-ադրբեջանական կարգավորման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում