Thursday, 09 05 2024
Կստեղծվի դատավորների գնահատման անկախ մարմին
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչներն ավելին ստացան, քան ակնկալում էին․ Բաբկեն Թունյան
ՀՀ նախագահն ընդգծել է Սփյուռքի անփոխարինելի դերն ու նշանակությունը
Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան պաշտոնյաները անմար կրակի մոտ ծաղիկներ են խոնարհում
ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին չոտնձգել իրավակարգի դեմ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով
Սպասվում են տեղումներ
Տոննայով կրիմինալ են ներկրել. Ռուսաստանը հնարավոր է սադրանքների դիմի
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է. «Հրապարակ»
Արցախցիները պետք է զերծ մնան ներքաղաքական պրոցեսներից․ կարճ ժամանակում մարելու է
Եկեղեցին տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին. «Հրապարակ»
Մեր կորուստների պատճառը ոչ ադեկվատ գնահատականն է. շատ կարևոր է ռացիոնալ ձևակերպել՝ որն է ձեր նպատակը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի». «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում. «Ժողովուրդ»
Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում. «Հրապարակ»
ՀԱՊԿ առնչությամբ Հայաստանի առաջին դե յուրե որոշումը
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել

Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին

«Այս հանդիպման առանցքը տնտեսական դիմակայունությունն է՝ օգնելու Հայաստանին դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերությունները և լուծել մարդասիրական կարիքները: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու դա կարող է էսկալացիոն լինել կամ անհանգստացնել աշխարհի որևէ երկրի», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունենալիք Բլինքեն-Փաշինյան-Ֆոն Դեր Լյաեն հանդիպման մասին Ադրբեջանի արձագանքին:

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել էր, թե հանդիպումը միակողմանի եւ կանխակալ է, նշելով, թե ԱՄՆ ու Եվրամիությունը կիսում են պատասխանատվությունը Հայաստանի հնարավոր ապակայունացնող քայլերի համար: Միլլերի արձագանքը կարեւոր է: Նա անում է նվազագույնը, այսինքն արձանագրում, որ Բրյուսելի հանդիպմանը չի քննարկվելու ոչինչ, որը կարող է սպառնալիք լինել Բաքվի համար, հետեւաբար լինել անհանգստության, եւ կամ՝ շանտաժի կամ սադրանքի պատճառ Ադրբեջանի համար:

Բայց, այստեղ շատ կարեւոր է, թե արդյո՞ք ԱՄՆ նախազգուշացնում է Բաքվին՝ ձեռնպահ մնալ սադրանքից: Ինչու՞ է սա կարեւոր: Որովհետեւ, կասկածից վեր է, որ Բաքուն ոչ թե անհանգստանում է Հայաստանին ցուցաբերվելիք այնպիսի աջակցությունից, որը կարող է դառնալ Հայաստանի գրոհի պատճառ, այլ հակառակը՝ ինքն է փնտրում իր գրոհի պատճառ կամ առիթ: Կարեւոր է, որ Միլլերը հայտարարում է, որ չկա գրոհի պատճառ: Բայց, այդ կերպ պետքարտուղարության խոսնակը փաստացիի հայտարարում է, որ իրենք պատասխանատու չեն Բրյուսելի հանդիպման որեւէ «էսկալացիոն» ազդեցության կամ հետեւանքի մասին:

Կրկնեմ, սա ունի նվազագույն կարեւորություն, բայց թերեւս ոչ բավարար, հաշվի առնելով Ադրբեջանի վարքագիծն ու բնույթը, եւ մի շարք այլ քաղաքական հանգամանքներ: Ըստ այդմ, շատ կարեւոր է նաեւ թերեւս առավել բարձր մակարդակով Ադրբեջանին ուղղված նախազգուշացումը, որ Բրյուսելի հանդիպումն էսկալացիայի առիթ դարձնելու պարագայում Ադրբեջանը կարող է ունենալ զգալի խնդիրներ: Իհարկե մեղմ ասած հարց է, թե արդյո՞ք դա էլ բավարար է Բաքվին զսպելու համար, այդուհանդերձ առավել հստակ եւ առարկայական զգուշացումը թերեւս էական անհրաժեշտություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում