Sunday, 12 05 2024
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար
Խաղաղության նշույլը անհանգստացնո՞ւմ է նրանց. ժամավաճառություն է, որ միայն խանգարելու է
10:24
Ուկրաինան զենքի գաղտնի գործարաններ ունի՝ մի քանիսը գետնի տակ
Ալմա-Աթայի հանդիպումից հետո սաբոտաժի վտանգ կա
10:09
Հարավային Կորեան կարող է հատուկ նշանակության կազմավորումներ տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին
Գազպրոմի հարկերը նվազել են 15 տոկոսով․ ինչն է պատճառը
09:45
ԵՄ-ն մտադիր է մինչև հուլիս համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. EUobserver
09:30
ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին

Երկու ուղերձ, երկուսն էլ «մի բոյի». Հայաստանի հեռանկարը

Անցնող օրերին հնչեցին հնչեցին համաշխարհային նշանակության երկու ուղերձ՝ նախ ՌԴ նախագահ Պուտինի ամենամյա ուղերձը ՌԴ Դաշնային Խորհրդին, եւ հետո ԱՄՆ նախագահ Բայդենի ամենամյա ուղերձը Կոնգրեսին: Երկու այդ ուղերձները իրենց բովանդակությամբ հստատեցին լոկ այն գնահատականները, որ միջազգային փորձագիտական հանրությունը արձանագրում էր 2024 թվականի մեկնարկին՝ անկանխատեսելի եւ վճռորոշ տարվա սպասման առնչությամբ: Պուտինի եւ Բայդենի ուղերձները վկայեցին, որ համաշխարհային դիմակայությունը ոչ միայն շարունակելու է ծավալվել, այլ ըստ էության ունի նոր թափ եւ ընդգրկում ստանալու առավել մեծ հավանականություն, զուգահեռ՝ մեծ անկանխատեսելիություն:

Իհարկե ասել, որ հենց միայն ուղերձներն էին դրա վկայությունը, կլինի սխալ: Այդօրինակ սպասումների մասին վկայող հանգամանքները շատ են, բայց երկու առանցքային ֆիգուրներից ստացվող ազդակները հատկապես նշանակալի ցուցիչ են: Այդ ամենն անշուշտ իր ազդեցությունն է ունենալու Կովկասի վրա, թե անմիջական, թե նաեւ այսպես ասած «ավազաննային» իմաստով, նկատի ունենալով այն ռեգիոնները, որոնք իրենց անվտանգային ճարտարապետությամբ եւ բաղադրիչներով օրգանապես կապված են Կովկասին՝ Մերձավոր Արեւելք, Սեւծովյան գոտի:

Այդ պայմաններում թերեւս ավելորդ է մտածել, որ իրատեսական է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման, կամ նույնիսկ այդ ուղղությամբ կառուցողական, հավասարակշռված գործընթացի զարգացման հավանականությունը: Սա բոլորովին չի նշանակում, որ ավելոր է լինելու դրան ուղղված ջանքը կամ աշխատանքը, բայց արդյունքի առնչությամբ ավելորդ պատրանքներն ու սպասումները կարող են բավականին թանկ արժենալ Հայաստանի համար:

Ըստ այդմ, որքան աշխույժ Հայաստանն աշխատի խաղաղության պայմանագրի հավասարակշռված միջավայր ստանալու ուղղությամբ, բազմապատիկ ավելի սուր է ներքին կարողությունների եւ որակների, Հայաստանի ներքին դիմադրունակության, միաժամանակ այդ դիմադրունակության հավաքական բաղադրիչի գեներացման՝ ներառյալ արտերկրի հայկական ներուժի առարկայական ներգրավման եւ թիրախային կիրառության ուղղությամբ աշխատանքի անհրաժեշտությունը:

ՌԴ եւ ԱՄՆ նախագահների ուղերձները խպարզորրոշ  վկայեցին, ներկայումս գոյություն ունեցող միջազգային հարաբերությունները, համաշխարհային ռեժիմը՝ չի փոխվելու, հետեւաբար Հայաստանի պետականության հեռանկարները առավել քան երբեւէ կախված են լինելու այն հանգամանքից, թե որքան դինամիկ եւ որքան արդյունավետ է լինելու Հայաստանի որակական փոփոխությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում