Sunday, 12 05 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար
Խաղաղության նշույլը անհանգստացնո՞ւմ է նրանց. ժամավաճառություն է, որ միայն խանգարելու է
10:24
Ուկրաինան զենքի գաղտնի գործարաններ ունի՝ մի քանիսը գետնի տակ
Ալմա-Աթայի հանդիպումից հետո սաբոտաժի վտանգ կա
10:09
Հարավային Կորեան կարող է հատուկ նշանակության կազմավորումներ տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին
Գազպրոմի հարկերը նվազել են 15 տոկոսով․ ինչն է պատճառը
09:45
ԵՄ-ն մտադիր է մինչև հուլիս համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. EUobserver
09:30
ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին
09:15
Ճապոնիան և ԱՄՆ-ն 3 մլրդ դոլար կծախսեն հիպերձայնային զենքի դեմ հրթիռների մշակման համար
Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել

Հայ-ֆրանսիական ինտենսիվության հայ-վրացական շարունակությունը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել իր վրաց գործընկերոջ հետ: Նրան շնորհավորել է նշանակման կապակցությամբ, քննարկել են երկկողմ գործակցության հարցեր: Հատկանշական է՝ հեռախոսազրույցը տեղի է ունենում Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների հեռախոսազրույցից երկու օր անց, իսկ վարչապետներն էլ խոսել էին Փաշինյան-Մակրոն հանդիպումից, եւ Ֆրանսիայի պաշտպանության նախարարի Հայաստան այցից անմիջապես հետո: Ինչպես առիթ եմ ունեցել գրել եւ ասել բազմիցս, հայ-ֆրանսիական խորքային գործակցությունը ըստ էության կվերածվի բուտաֆորիայի, եթե չի ապահովվում «վրացական թիկունքը»:

Եթե Վրաստանը չի լինում դեպի Հայաստան հուսալի ճանապարհ, որը պետք է ապահովի Ֆրանսիայի եւ Հայաստանի պաշտպանական գործակցության հաղորդակցությունը, այդ հաղորդակցությունը կարող է կտրվել ցանկացած պահի: Հետեւաբար, հարց առաջանում նաեւ, թե Ֆրանսիան որքանով է աշխույժ եւ էական ջանք գործադրում այդ հարցը լուծելու ուղղությամբ:

Ջանք գործադրվում է, բայց արդյո՞ք բավարար ծավալով եւ ընդգրկումով, թե՞ Վրաստանը կարող է մնալ իբրեւ «ալիբի», այն դեպքի համար, երբ Ֆրանսիան ինչ-ինչ նկատառումներով հարկ կհամարի զսպվածություն ցուցաբերել Հայաստանի հարցում, հաշվի առնելով այդուհանդերձ այն, որ Փարիզը իբրեւ աշխարհաքաղաքական ուժային կենտրոններից մեկը բնականաբար իր հարաբերություններն ու հաշվարկներն ունի Թուրքիայի առնչությամբ, որքան էլ Անկարային դիտարկի ռազմավարական եւ անգամ էքզիստենցիալ մրցակից: Առայժմ իհարկե Ֆրանսիան Հայաստանի հետ հարաբերության հեռանկարը զարգացնում է այսպես ասած աճման տեմպով, թեեւ բովանդակությունն առայժմ նկատելիորեն հեռու է հայտարարված եւ ցուցադրվող տեմխին եւ «դեցիբելներին» համարժեք լինելուց:

Բայց, հենց այդտեղ է, որ առանցքային է դառնում Վրաստանի հարցը եւ կասկածից վեր է, որ հայ-ֆրանսիական երկօրյա ինտենսիվ հաղորդակցությունից հետո ծավալվող հայ-վրացական հաղորդակցությունը՝ վարչապետների եւ պաշտպանության նախարարների մակարդակով, որպես առանցքային նպատակներից մեկը հետապնդում է թերեւս այդ խնդիրը: Հարցն այն է, թե ինչ արդյունավետությամբ, որովհետեւ այստեղ իրողությունները շատ ավելի բազմանկյուն են, քան Հայաստան, Վրաստան, Ֆրանսիա երեք կողմերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում