Wednesday, 15 07 2026
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ

Այսօր եւ ամեն օր՝ արցախյան շրջադարձին ընդառաջ

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Արցախի տեղեկատվական դաշտը հայտնում է, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպելով Հայաստանում հասարակական հիմունքով գործունեություն ծավալող Արցախի պետական կառավարման կառույցների ներկայացուցիչների հետ հայտարարել է, որ նախագահի հրամանագրով Արցախի լուծարում նախատեսող իրավական ակտ գոյություն չունի: Ըստ այդմ, սեպտեմբերի 26-ի հրամանագիրը, որով Սամվել Շահրամյանի ստորագրությամբ հայտարարվել է Արցախի լուծարման մասին, չունի իրավական ուժ: Այն, որ դա այդպես է, սեպտեմբերի 26-ից հետո հայտարարել են ամենատարբեր գործիչներ, նշելով, որ Արցախի հանրապետությունը չի կարող ինքնալուծարվել նախագահի հրամանագրով, Շահրամանյանի ստորագրությամբ հրամանագիրը չի կարող ունենալ իրավական ուժ: Սակայն այլ հարց է, որ այդ մասին հայտարարում է հենց Արցախի նախագահը, փաստացի ազդարարելով իր ստորագրած թղթի չեղարկման մասին, այլ կերպ ասած՝ Արցախի հանրապետության գոյության մասին:

Ընդ որում, Սերգեյ Շահրամանյանը շաբաթներ առաջ հարցազրույցի ընթացքում ակնարկել էր այդօրինակ զարգացման մասին: Ի՞նչ է նշանակում այն: Արցախի պետականությունը լուծարված չէ, բայց Արցախը հայաթափված է, կառավարական ինստիտուտներն էլ տեղափոխվել են Երեւան, բայց այստեղ դրանք չեն կարող գործել պետական իրավասությամբ, մի շարք թե իրավական, թե քաղաքական պատճառներից եւ հանգամաքներից ելնելով: Երեւանը տարբեր պաշտոնական մակարդակներով հայտարարել է, թե Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը կհարվածի Հայաստանի անվտանգությանը: Թե ինչ է նկատի առնվում դրա տակ՝ պարզ է: Ադրբեջանը, ըստ պաշտոնական Երեւանի տրամաբանության, կգնահատի դա որպես իր տարածքային ամբողջության դեմ հավակնություն եւ ըստ այդմ կհիմնավորի իր հավակնությունները Հայաստանի հանդեպ: Տրամաբանակա՞ն է: Առերեւույթ՝ այո, սակայն դե ֆակտո, Հայաստանի հանդեպ հավակնություններ Ադրբեջանը ներկայացնում է, կրում է այդ հավակնությունները առ այսօր, ընդ որում տարբեր ձեւաչափերով՝ թե պետական, թե հասարակական՝ պետական տողատակային աջակցությամբ:

Երեւանը չի՞ տեսնում դրանք: Թե՞ խնդիրը Ադրբեջանի արձագանքը չէ, այլ միջազգային դերակատարների, որոնք թերեւս Երեւանից պահանջում է նշաձողերը պահել որքան հնարավոր է ցածր, այլապես իրենք հանձն չեն առնում պահել՝ զսպել Ադրբեջանին: Բայց, ամբողջ հարցն այն է, որ նրանք դա հանձն չեն առնում նաեւ ցածր նշաձողերի պարագայում, կամ լավագույն դեպքում՝ առժամանակ, հորդորելով որքան հնարավոր է արագ կնքել խաղաղության պայմանագիր, որը միայն կերաշխավորի խաղաղություն: Ընդ որում, պայմանագրի հավասարակշռված բովանդակություն եւ բանակցային միջավայր փաստացի չի ապահովում ոչ ոք: Մինչդեռ, այդ իրավիճակը հղի է նրանով, որ կարող է իսպառ կորչել Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցը: Իսկ այդ իրավունքների հիմքը կարող է լինել վերադարձի իրավունքը:

Դրա համար կարեւոր առաջնային քայլ է Արցախի «ինքնալուծարման» ընկալումից հրաժարումը, սակայն դա միայն անհրաժեշտ, բայց ինչպես ասում են՝ բավարարից շատ հեռու քայլ է: Արցախի քաղաքական եւ տնտեսական էլիտաները պետք է լրջորեն խորհեն նոր իրողության պայմաններում ինքնակազմակերպման եւ արցախահայության իրավունքների պաշտպանության ռազմավարության ու մարտավարության շուրջ: Պաշտոնական Երեւանն այդ ընթացքում պետք է աջակցի առավելագույնը, եւ իհարկե անի դա ոչ պաշտոնապես, եւ առավելագույնս լուռ, առնվազն խուսափելով որեւէ հայտարարությունից, թե Արրցախի պետական կառույցների հայաստանյան գործունեությունը վտանգավոր է Հայաստանի համար: Ներկայիս իրողությունների պարագայում, Հայաստանի պետական ներգրավվածությունը հազիվ թե լինի Արցախի հարցի համար արդյունավետ, փոխարենը կարող է առաջացնել հավելյալ կաշկանդող գործոններ եւ հանգամանքներ:

Ըստ այդմ, Արցախի իրավունքների պաշտպանությունը պետք է ստանձնի արցախյան էլիտան՝ թիվ մեկ պատասխանատուն: Հայաստանում այդ գործունեության հասարակական հիմունքով կազմակերպումը չի կարող արգելել ոչ ոք: Արցախի հարցը փակված չէ, եւ դա թերեւս ամենից լավ պատկերացնում է հենց նա, որը միակն է, որ փորձում է հնարավորինս բարձր աղաղակել հարցը փակելու մասին՝ Իլհամ Ալիեւը: Այսօր աշխարհում հարցերը նոր միայն բացվում են: Սա չի նշանակում, թե վաղը կարող է տեղի ոունենալ դե ֆակտո իրողության շրջադարձ: Դա կարող է տեղի ունենալ մեկ տարի, տասը տարի կամ հարյուր տարի հետո, սակայն դրան պետք է պատրաստ լինել եւ այդ ուղղությամբ աշխատել այսօր եւ ամեն օր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում