Իսրայելում սպասողական վիճակ է․ երկու օր է՝ երկրի կենտրոնում իրավիճակը հանգիստ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը:
Չերնամորյանի խոսքով` Իսրայելում ՀՀ դեսպանատունը կրկին սկսել է հայերի ցուցակագրումը, որ տարհանեն Հայաստան. «Իսրայելում անդորր է փոթորիկից առաջ․ սպասում են իսկական պատերազմի մեկնարկին: Երկրորդ ճակատի բացումը ծանր կլինի Իսրայելի համար: Իսրայելում ոչ մի ազատ հյուրանոցային համար չկա, հարավից ու հյուսիսից մարդիկ են տարհանվել: Իսրայելում լուրջ ռազմական օպերացիայի են սպասում»: