Sunday, 19 07 2026
19:30
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

«Ի՞նչ է ծամծմում Մոսկվան»

Վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Պուտինի այսօրվա հայտարարությունները, աղճատված ներկայացնելով 2020թ. ի վեր տեղի ունեցած իրադարձությունները, հիշեցրին դասականի մի հոդված` «Ի՞նչ է ծամծմում Հմայակը»։

Այս մոտիվներով մեկ այլ հարցադրում` «Ի՞նչ է ծամծմում Մոսկվան»։ Այստեղից էլ բխում է առնվազն 10 հարց, որոնց պատասխանները հավանաբար այժմ 3 հոգի կիմանա Հայաստանում։ Արդյո՞ք Մոսկվան`

1) իրական ռեալ պոլիտիկում ոչինչ համարժեք չի ստանում` Ղարաբաղի հարցն այս անգամ էլ հօգուտ Ադրբեջանի լուծելով (ընդ որում` մաս-մաս, այլ ոչ միանգամից):

2) այնքան է թուլացել, որ Ադրբեջանի որևէ ցանկության չի կարողանում դիմադրել (թե գուցե չի ուզում)։

3) Ղարաբաղի փոխարեն այլ լծակ ունի (կամ կստեղծի) տարածաշրջանը իր ոտքի տակ պահելու համար։

4) ունենալով անսահման ազդեցություն Հայաստանում (քաղաքական, ռազմական, հասարակական, տնտեսական և այլն)` չի կարողանում իր ուզածը ստանալ։

5) զրկվել է Ադրբեջանի և անձամբ Ալիևի նկատմամբ ունեցած ազդեցության գործնական լծակներից։

6) իրական ժամանակում անտարբեր է իր իսկ կողմից շահերի կենսական գոտի հռչակված Անդրկովկասի նկատմամբ։

7) շահագրգռված է Սյունիքով միջանցքի գաղափարով զուտ Թուրքիայի ու Ադրբեջանի ախորժակը բավարարելու համար։

😎 միջանցքի հարցում այլ` ավելի ռեալ ու պրակտիկ պատճառներ չունի։

9) միջանցքի հարցում Իրանի դիմադրությունը չեզոքացնելու նպատակով չէր ցանկանա հարցի որոշման սուվերեն իրավազորությունն անձամբ ունենալ։

10) լինելով ավանդական, ծանր, բյուրոկրատական կայսրության ինքնութենական ու սիստեմատիկ ժառանգը` դեռ ԽՍՀՄ-ի ապամոնտաժման ժամանակների տրամաբանությունը չի պահպանում և, զանց առնելով իր կոնվենցիոնալ քաղաքականության լոգիկան, չի փորձում մի զամբյուղի մեջ դնել դեռևս պահպանված նախկին ձվերը` մի նոր խմորի հասունացում իրականացնելով ներսից ու դրսից համապատասխան պատրաստություններով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում