Sunday, 19 07 2026
19:30
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Ինչ կանի ՄԱԿ ԱԽ-ն եւ ինչ կանի Հայաստանը դրանից հետո

Հայաստանը դիմել է ՄԱԿ անվտանգության խորհրդին, խնդրելով նիստ անցկացնել Արցախում ստեղծված մարդասիրական իրավիճակի առնչությամբ: «Ներկա պայմաններում Հայաստանի կառավարությունը հայցում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման առաջնային մարմնի միջամտությունը», ասված է ՄԱԿ ԱԽ նախագահին ուղղված Հայաստանի դիմումի մեջ: Հայաստանի դիմումի փաստը ողջունել է Արցախի արտգործնախարարությունը: Ինչ արդյունք կտա Հայաստանի դիմումը, սա է բնականաբար գլխավոր հարցը:

Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր պարբերաբար խոսակցության առարկա է եղել այն, թե Հայաստանն ինչու՞ չի դիմում ՄԱԿ ԱԽ-ին: Մյուս կողմից սակայն, այս հարցը առավելապես եղել է մեխանիկական դիտարկումների առարկա, հաշվի չառնելով այն քաղաքական իրողությունները, որ առկա են այսօր համաշխարհային ասպարեզում, փաստացի համաշխարհային պատերազմի տեսքով, որ գործնականում վարում են ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամները նոր աշխարհակարգի, համաշխարհային նոր ստատուս-քվոյի, ազդեցության գոտիների, ուժերի նոր հարաբերակցության և նոր տնտեսակարգերի համար: Այդ պայմաններում, քաղաքական կուրություն է չնկատել, որ Կովկասը ևս համաշխարհային պատերազմի գոտի է, հետեւաբար մեծ հարց է, թե ՄԱԿ ԱԽ-ն՝ որտեղ որոշումները կայացվում են հավաքական, կոնսենսուսային տրամաբանությամբ, որքանով է ունակ կայացնել այդպիսի որոշում հայ-ադրբեջանական թեմատիկային առնչվող հարցերում, եւ՝ իրագործել այդ որոշումը առանց ռազմական էսկալացիայի:

Իհարկե Հայաստանի դիմումի ընթացքը կտա այդ հարցի պատասխանը, սակայն այստեղ կա եւս մի էական հարց: Ի՞նչ է լինելու հետո, ինչ քայլեր ունի Հայաստանը հետո, եթե պարզվի, որ ՄԱԿ ԱԽ ի զորու չէ Արցախի հարցում կայացնել էական որոշումներ և ապահովել դրանց իրականացումը, կամ՝ ի զորու չէ կայացնել Հաագայի արդարադատության միջազգային դատարանի կայացրած հայտնի միջանկյալ վճիռները իրագործելուն, դրանց կատարումը ապոհովող որոշումներ: Որովհետեւ, ՄԱԿ ԱԽ դիմելը այն «կրակոցն» է, որը ազդեցություն չունենալու պարագայում կարող է ունենալ արդեն հակառակ «էֆեկտ», որը միայն առերեւույթ կարող է մեղմել այդ «էֆեկտի» համար այս կամ այն սուբյեկտին պատասխանատու հռչակելը, որովհետեւ գետնի վրա լուծում պահանջող հարցը Արցախի ժողովրդին մարդասիրական աղետից ազատելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում