Sunday, 16 06 2024
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
11:15
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
11:00
Գերմանիայում ռեկորդային 35 տոննա կոկաին են առգրավել
10:45
Չինաստանը Վրաստանում նոր թունել կկառուցի
Պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին. ինչու՞
10:24
Եվրահանձնաժողովը մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից էլեկտրական մեքենաների ներկրման համար
Գալստանյանը մի նպատակ ուներ՝ անել այն, ինչ չհաջողվեց 2020-ի նոյեմբերի 9-ին՝ հեղաշրջում
10:09
Օդի աղտոտվածությունը 135 միլիոն մարդու վաղաժամ մահվան պատճառ է դարձել. գիտնականներ
Ալիևը շեշտը դրել է շանտաժի վրա. չպետք է լեգիտիմացնել նրա պահանջները, որոնց նպատակը ՀՀ-ն զրոյացնելն է
09:45
Աշխարհում տարեկան 19 միլիոն մարդ է մահանում չորս տեսակի արտադրանքից
09:30
«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել
Ղրղզստանում ուրանի հանքեր կբացեն
Հայկական խաչմերուկը պետք է զուգորդվի հայկական ողնաշարով
00:00
«Ուկիաինան չի գնա տարածքային զիջումների». Էրմակ
Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»
«Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ». Փաշինյան
23:00
Ուելսի արքայադուստրը քաղցկեղի դեմ բուժումից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ
22:45
Կանադան մոտ 3,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային G7-ի վարկի շրջանակներում
Կարիբյան ճգնաժամի դեժավյու
Շուռնուխի ճանապարհը մաքրվում է ուժեղ սելավից հետո
ԱՄՆ-ն դուռ բացեց ՀՀ-ի համար՝ նոր-նոր մտնում ենք միջազգային համակարգ՝ որպես ինքնուրույն պետություն
22:07
Ֆրանսիան արգելել է իսրայելական ընկերություններին մասնակցել ռազմական ցուցահանդեսին
Ռուսաստանից տրանսֆերտները կրճատվել են․ ռուսական աշխատաշուկան պակաս գրավիչ է դառնում
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ

«Զվարթնոց» օդանավակայանն աշխատում է բավականին ծանրաբեռնված

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ունի օրենքով հաստատված 22 ծրագիր, 2022 թվականին փաստացի իրականացվել է 24-ը, 129 միջոցառումից փաստացի իրականացվել է հավելյալ 6-ը. ճշտված պլանի նկատմամբ նախարարության տոկոսային կատարողականը կազմել է շուրջ 95 տոկոս, ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Տնտեսական ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` մայիսի 30-ի համատեղ նիստում քննարկվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների և բյուջետային ծրագրերի կատարողականը:

Ըստ հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի` տրանսպորտային ոլորտին նախորդ տարի հատկացվել է 92,5 մլրդ դրամ. 3 խոշոր ծրագրեր են եղել` 29 միջոցառումով: Ամենամեծ բլոկը տրանսպորտային ոլորտում ճանապարհաշինությունն է, որտեղ ճշտված բյուջեն 90,4 մլրդ է եղել և իրացվել է 83 մլրդ կամ 92 տոկոս: Իրականացվել է 531 կմ ճանապարհի կառուցում, վերանորոգում, հիմնանորոգումներ կամ միջին նորոգումներ:

Անդրադառնալով երկաթուղային ցանցի զարգացման ծրագրերին` նա նշել է, որ արձանագրվել է ուղևորաշրջանառության և բեռնաշրջանառության աճ: Խոսելով ավիացիայի ոլորտի մասին` հիմնական զեկուցողը նշել է, որ նախորդ տարի հաջողություններ են գրանցվել: Հայաստանում գրանցված արդեն 7 հայկական ընկերություն կա, իսկ ուղևորափոխադրումների մեջ ավելանում է հայկական ընկերությունների մասնաբաժինը: «Զվարթնոց» օդանավակայանն աշխատում է բավականին ծանրաբեռնված:

«Մեր որդեգրած քաղաքականությունն էներգետիկայի ոլորտում շարունակում է մնալ հետևյալը` ունենալ սեփական կարիքների համար բավարար էներգետիկ ռեսուրսներ ու արտադրող կայաններ և շարունակել այդ արտադրությունն այնպես, որ դառնանք արտահանող երկիր»,- ասել է Գնել Սանոսյանը` հավելելով, որ նախորդ տարի Հայաստանը ցուցաբերել է արտահանման լավ ցուցանիշներ, ինչին նպաստել է նաև էներգետիկ շուկայի ազատականացումը: Էներգետիկ ոլորտի կատարողականը հաշվետու տարում եղել է 98,4 տոկոս:

Նախորդ տարի մեկ պատուհանի կիրառմամբ նախարարությունը 66 ընդերքօգտագործման իրավունք է տրամադրել, որոնցից 35-ը` արդյունահանման, իսկ մնացածը` երկրաբանական ուսումնասիրությունների համար: Տրվել է արտահանման 8 լիցենզիա, 956 գրավոր նախազգուշացում է տրվել նախանշված իրավական կամ շահագործման հետ կապված կարգավորումները չպահպանելու համար:

Գնել Սանոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, նշելով, որ «Շիրակի» օդանավակայանում թերբեռնվածություն է, հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ուղևորահոսքի ծանրաբեռնվածությունը մասամբ Գյումրու օդանավակայան տեղափոխելու համար: «2021 թվականին «Շիրակի» օդանավակայանի թռիչքուղին ամբողջապես հիմնանորոգվել է, բարելավվում են ենթակառուցվածքները, փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որպեսզի բարձրաձայնված հարցերին լուծում տրվի»,- նշել է Գնել Սանոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում