Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը դիվանագետ Խայմե Գասմուրի Մուխիկային նշանակել է Վենեսուելայում հանրապետության դեսպանի պաշտոնում: Ինչպես տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտնել է Չիլիի արտաքին գործերի նախարարությունը։
Պաշտոնը թափուր էր 2018 թվականից:
«Արտաքին գործերի նախարար Ալբերտո վան Կլավերենն այսօր հայտնել է, որ նախագահ Գաբրիել Բորիչը Խայմե Գասմուրի Մուխիկային նշանակել է Չիլիի դեսպան Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետությունում»,- ասված է մայիսի 25-ին տարածված հաղորդագրության մեջ:
2014-2018 թթ.-ին դիվանագետը Չիլիի դեսպանն էր Բրազիլիայում։
Դեսպանի նշանակման որոշումը կայացվել է Չիլիի հյուսիսում միգրացիոն ճգնաժամի պայմաններում։ Անօրինական միգրանտների մեծ մասը կազմում են Վենեսուելայի քաղաքացիները։ Մայիսի կեսերին Չիլիի արտգործնախարարության ներկայացուցիչներն այցելել են Կարակաս՝ քննարկելու վենեսուելացիների հայրենիք վերադարձի խնդիրը։











































