Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի խոսքով՝ Ճապոնիան ՆԱՏՕ-ին անդամակցելու պլաններ չունի, թեև նա տեղյակ է Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Ճապոնիայում կապի գրասենյակ բացելու ծրագրերի մասին:
Քիշիդան, սակայն, նշում է, որ այս փուլում իրեն տեղյակ չեն՝ արդյոք ՆԱՏՕ-ում այդ կապակցությամբ որոշում կայացվե՞լ է։
Ճապոնիայի այս հայտարարությանն արձագանքել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։ Նա ասաց, որ Ճապոնիայի քայլը մի բան է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը «չի ողջունում»:
«Տոկիոն պետք է չափազանց զգույշ լինի ռազմական անվտանգության հարցում՝ հաշվի առնելով իր ագրեսիայի պատմությունը», – ասել է Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը։
Հիշեցնենք, որ, ըստ ճապոնական լրատվամիջոցների, Կիսիդան ծրագրում է միանալ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը Լիտվայում կանցկացվի հուլիսին։