Wednesday, 15 07 2026
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում

Բեթմենը, Սպունգ բոբն ու Մաշան դարձել են մերօրյա կուռքեր

Երեխաս Բեթմենի կերպարը կրկնօրինակելու պատճառով, ստացել է վնասվածքներ և կոտրել ոտքը:

Մոնիկա Իսրայելյանը պատմում է իր հինգ տարեկան որդու մասին, ով կրկնօրինակելով մուլտհերոսին ստացել է մի շարք վնասվածքներ:

«Իրականում, այդքան էլ ուշադրություն չեմ դարձրել՝ ինչ մուլտֆիլմեր է նայում երեխաս, և պատկերացնել, անգամ, չէի կարող, որ դրանք որևէ ազդեցություն կարող են ունենալ: Արդեն հասկացա այն ժամանակ, երբ բավական ուշ էր, տղաս փորձում էր բարձր տեղերից ցատկել ու կրկնօրինակել վերոնշյալ մուլտհերոսի վարքը: Երկար բուժում ենք անցել թե՛ ֆիզիկապես վերականգնելու և թե հոգեբանորեն»:

Մուլտֆիլմերը, ինչպես ժամանցի միջոց են, այդպես էլ կարող են իրենց բացասական ազդեցություն ունենալ երեխաների հոգեկերտվածքի և վարքաբանության վրա:

Կարծիքները հակասական են մուլտֆիլմերի հավանական ազդեցության վերաբերյալ: Երեխաները, ոչ միայն, նայում են մուլտֆիլմերը, այլև կրկնօրինակում մուլտհերոսներին, որը երբեմն անդառնալի հետևանքներ է թողնում:

Աննա Ավետիսյանը ասում է.

«Աղջիկս մուլտերով անգլերեն ու ռուսերեն բառեր է սովորել, արտահայտություններ, բայց զուգահեռ գոռալ ու ծեծել, դարձել է ագրեսիվ ու չենթարկվող: Աշխատում եմ հիմա թույլ չտալ դիտել, սակայն ոչ միշտ է ստացվում»:

Նելի Կարագյոզյանը խստորեն հետևում է մուլտֆիլմերը ընտրությանը.

«Խստորեն հետևում եմ, որ երեխաներս, նախևառաջ, նայեն մուլտֆիլմեր միայն հեռուստացույցով և զուգահեռ իրենց հետ ես էլ եմ նայում: Տղաս մուլտֆիլմերից սովորել է երթևեկության կանոնները,որ անծանոթին չի կարելի մոտ գնալ, սովորել է լեզուներ, շատ դրական եմ վերաբերվում մուլտերին, կարևորը՝ տարբերակել՝ ինչ է նայում»:

Աննա Սահակյանի 4,5-ամյա որդին կրկօրինակում է հերոսների վարքը .

«Երեխաներիս չեմ թույլ տալիս դիտել «Մաշան և արջը» մուլտֆիլմը, քանի որ Մաշայի հիպերակտիվ ու չենթարկվող տեսակը երեխաներիս մոտ հայելային ազդեցություն էր ունեցել՝ ամեն ինչով հակառակվելու ու չարություններ անելու տեսանկյունից: Անգամ, հաց ուտելու ընթացքում կրկնում էին այն արտահայտությունները, որը հնչում էր մուլտֆիլմում»:

Ի՞նչ են ասում մասնագետները

Մանկական հոգեբան Քնարիկ Ղազարյանը նշում է մուլտֆիլմերի դրական և բացասական կողմերը՝

«Մուլտֆիլմերը կարող են ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն երեխաների վրա՝ կախված դրանց բովանդակությունից և դրանց սպառումից:

Դրական ազդեցություն՝ Մուլտֆիլմերը կարող են կարևոր դասեր և արժեքներ տալ երեխաներին: Դրանք կարող են օգնել երեխաներին սովորել տարբեր մշակույթների, լեզուների և ավանդույթների մասին: Բացի այդ, կրթական մուլտֆիլմերը կարող են երեխաներին սովորեցնել կյանքի կարևոր հմտություններ, ինչպիսիք են խնդիրների լուծումը, քննադատական մտածողությունը և ստեղծագործական ունակությունները: Մուլտֆիլմերը կարող են ներշնչել երեխաների երևակայությունն ու ստեղծագործությունը, կարող են օգնել երեխաներին զարգացնել իրենց սեփական պատմություններն ու գաղափարները:

Բացասական ազդեցություն՝ Որոշ մուլտֆիլմեր կարող են լինել դաժան և ագրեսիվ, ինչը կարող է երեխաներին անզգայուն դարձնել բռնության նկատմամբ և խթանել ագրեսիվ վարքագիծը: Սա կարող է հատկապես խնդրահարույց լինել փոքր երեխաների համար, ովքեր հնարավոր է չկարողանան տարբերակել իրական կյանքը ֆանտազիայից: Մուլտֆիլմերում կարող են հայտնվել այնպիսի կերպարներ, որոնք նպաստում են բացասական վարքագծին, ինչպիսիք են ստելը, խաբելը և ահաբեկելը: Սա կարող է հատկապես խնդրահարույց լինել փոքր երեխաների համար, ովքեր դեռ չեն հասկանում ճիշտի և սխալի տարբերությունը: Որոշ մուլտֆիլմեր պատկերում են անիրատեսական սցենարներ կամ պատկերում են գերմարդկային ունակություններով կերպարներ, ինչը կարող է երեխաների մոտ անիրատեսական ակնկալիքներ առաջացնել, որն էլ իր հերթին, երբեմն, կործանարար է լինում: Բացասական ազդեցություններից կարող է լինել նաև գենդերային կարծրատիպերը՝ տղաներին ներկայացնելով որպես ագրեսիվ և գերիշխող, իսկ աղջիկներին՝ որպես պասիվ և հնազանդ:

Անդրադառնալով մուլտֆիլմերի միջոցով լեզուներ սովորելուն, լոգոպետ՝ Լիանա Սերոփյանը ասում է.

«Եթե երեխան չի խոսում տարբեր լեզուներով կամ մեկ այլ օտար լեզվով, մուլտֆիլեր նայելուց առաջանում է խոսքի զարգացման ուշացում ու եթե շարունակում է նայել, հնարավոր է առաջանա խոսքային խնդիրներ: Խոսքի նորմալ զարգացման համար ցանկալի է չծանրաբեռնել երեխայի ուղեղը այլ լեզուներով, քանի որ նա կարող է խառնել բառերն ու արտահայտությունները, չհասկանալ դրանց ճիշտն ու սխալը»:

 Ի՞նչ մուլտֆիլմեր կան ներկայումս հայկական մեդիայում

Հայկական արտադրության մուլտֆիլերից են՝ «Փերփերի»-ն «Գամփռիկի արկածները», «Arpi Animation»-ը, «Կենդանիները ֆերմայում» և այլն: Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ ամենադիտվող և ամենասիրված մուլտֆիլմը՝ «Փերփերի»-ն է, որը մեծամասամբ բացասական մեկնաբանության է արժանանում, բայց դիտումները հասնում և հատում են միլիոնները:

«Անիմաստ, ոչինչ չասող մուլտֆիլմ է, անդադար միայն գովազդներ ձողիկների մասին, դեգրադացնող արտահայտություններ ու տարօրինակ կերպարներ: Չկա որևէ օգտակար բան, չեմ թույլ տալիս աղջկաս դիտել:- Նշում է երկու երեխաների մայր՝ Զոյա Սարգսյանը:

Երկուսուկես տարեկան Արմանի մայրիկը նշում է՝

«Որևէ իմաստ չեմ գտնում, բայց նաև չեմ արգելում նայել տղայիս, սիրում է մուլտը, կրկօրինակում է երգերը և ինձ դիմում՝ փերփերի: Իհարկե չեմ թողնում շատ ժամանակ անցկացնել հեռուստացույցի առաջ, բայց մուլտֆիլմը նայել չեմ արգելում»:

Ի՞նչ կլինի եթե մոլտֆիլմերի հետևանքով առաջացած վախը մնա երեխայի ներսում

Հոգեբան Քնարիկ Ղազարյանը նշում է ՝«Իմ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ երեխան մուլտֆիլմի ազդեցության տակ վախեցել է ոչ միայն մթությունից կամ չար կերպարներից, այլև, օրինակ, նրանից, որ «Սպայդերմեն»-ը կգա և կքայլի իր սենյակի պատերով: Եթե մուլտֆիլմից առաջացած վախերը մնան երեխայի մեջ, ապա նրա մոտ կզարգանան տագնապի, սթրեսի, ագրեսիայի, վարքային փոփոխություններ, որոնք կարող են երեխային ուղեկցել մինչև դեռահասության շրջանը: Ծնողը կզարմանա, թե իր երեխային որտեղից այդպիսի վարքային պահվածք, բնավորություն, բայց պետք է հիշի իր երեխայի անցած ճանապարհը, քանի որ փոքր ժամանակվա վախերը նրան ուղեկցելու են մինչև դեռահասություն: Դեռահասությունն այն տարիքն է, երբ բոլոր տրավմաները մանկության ժամանակ գլուխ են բարձրանում:

Մուլտֆիլմերի կերպարներից առաջացած վախը ծնողը պետք է երեխայի ներսից հանի բացատրելով և նրա հետ զրուցելով: Եթե, օրինակ, վախը առաջացել է կատուներից, երբ երեխան մուլտֆիլմ է տեսել, որտեղ կատուն բացասական կերպար է եղել, ապա այս պարագայում կարևոր է, որ ծնողն օգնի նրան կառավարել իր հույզերը, նրա հետ միասին կենդանի կատվի հետ խաղա, կերակրի:»

Միջազգային փորձ

Ինչպես նշում է collider.com-ը, միջազգային փորձը վկայում է, որ այժմ ամբողջ աշխարհում կան մի շարք արգելված մուլտֆիլմեր, որոնք ժամանակին եղել են երեխաների ամենասիրելիները, սակայն նրանց ազդեցությունը եղել է անդառնալի: Որոնցից են՝

Թոմ և Ջերի. այս դասական մուլտֆիլմն արգելվել է որոշ երկրներում՝ իր դաժան բովանդակության և այն փաստի պատճառով, որ այն պատկերում է վտանգավոր և վնասակար վարքագծի կերպարներ:

Peppa Pig՝ երեխաների վարքի վրա բացասական ազդեցության և որոշ մշակութային արժեքների ցուցադրման պատճառով:

The Powerpuff Girls  Իրանում արգելվել է գերմարդկային կարողություններով աղջիկների պատկերելու համար, ինչը համարվում էր արևմտյան ապրելակերպի քարոզչություն (Աղբյուրը՝ https://collider.com/top-children-cartoons-that-were-banned/)

Միջազգային փորձը կարող է նաև որոշ արժեքավոր պատկերացումներ տալ այն մասին, թե ինչպես պայքարել մուլտֆիլմերի բացասական ազդեցության դեմ: Օրինակ՝

Ճապոնիայում ծնողներն ու ուսուցիչներն օգտագործում են անիմե (ճապոնական անիմացիա)՝ երեխաներին պատմության, մշակույթի և արժեքների մասին սովորեցնելու համար։

Ֆրանսիայում գործում է մուլտֆիլմերի վարկանիշային համակարգ, որը գնահատում է բովանդակությունը՝ ելնելով տարիքին համապատասխանությունից և կրթական արժեքից։

Միացյալ Թագավորությունում կան ուղեցույցներ հեռարձակողների համար՝ ապահովելու մանկական հաղորդումների բովանդակության համապատասխանությունը:

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում