Tuesday, 07 05 2024
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Անվտանգության տարակուսելի երաշխիքը
14:55
Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից
14:30
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին 100 մլն դոլար վարկ է հատկացրել
Սահմանազատումը Տավուշից ենք սկսել՝ սրան գնացել ենք պատերազմը դելեգիտիմացնելու համար
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
Տավուշում տեղադրվող սյուները ՀՀ անվտանգության սյուներն են. Փաշինյան
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ սրբազանի «Ճշմարտությունը հաղթելու է ստին» պաստառներով քայլերթը շարունակվում է
Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածը
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը
Որ թվականի քարտեզներով է ընթանում սահմանազատումը. մանրամասնում է ՀՀ վարչապետը
Պատմության մեջ առաջին անգամ մեր ինքնիշխան որոշմամբ անվտանգության երաշխիք ենք ստեղծում . Փաշինյան
Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, սյուներ տեղադրում ենք, որ բացառենք պատերազմը. Փաշինյան
Պաղեստինցիները լքում են Ռաֆահը
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին
12:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ-ում փոխգործակցության հարցերի շուրջ
«Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ մանդատները վայր դնելու մասին
Փաշինյանի պնդումները հերքեց դատախազը, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անել
ՌԴ ալիքները լսեք, կոնկրետ փորձ է արվում խառնվել մեր ներքին գործերին

Ադրբեջանական գազն արդյոք ավելի ընդունելի՞ է, ինչո՞ւ պատժամիջոցներ չկան Ալիևի ռեժիմի դեմ. Լորան Վոքիե

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն միջազգային հանրության արձագանքը համապատասխան չի համարում ադրբեջանական վայրագություններին, նա Ադրբեջանի, Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցների անհարժեշտություն է տեսնում: Լորան Վոքիեն նման դիրքորոշում հայտնեց Երևանում Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հետ ասուլիսում՝ «Արմենպրես»-ի՝ միջազգային հանրության կողմից հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ հարցին ի պատասխան:

«Այն, ինչ տեղի է ունենում, նորմալ չէ: Եվ միջազգային հանրության արձագանքը չի համապատասխանում այստեղ տեղի ունեցածին: Մի հասարակ հարց տամ. որոշվեց, որ ռուսական գազ այլևս չի գնվի՝ Ուկրաինայի որոշ տարածքների օկուպացիայից հետո, արդյոք ադրբեջանական գազն ավելի ընդունելի՞ է, ինչո՞ւ հետևանք չեղավ տեղի ունեցածին, ինչո՞ւ չկան պատժամիջոցներ Ալիևի ռեժիմի դեմ: Այդ հարցերը ես ձեզ հետ միասին կիսում եմ, և դրանք ինձ վրդովվեցնում են նույն չափ»,-ասաց Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահը:

Ըստ նրա՝ դրան լուծում տալու համար պետք է լինեն մարդիկ՝ հայտնի անձնավորություններ, որոնք հանձնառություն կվերցնեն և հայերի կողքին կլինեն ու կբացատրեն շատերին, քանի որ կան մարդիկ, որոնք պարզապես չեն հասկանում տիրող իրավիճակը:

Լորան Վոքիեն նկատեց՝ Ադրբեջանը լուրջ պրոպագանդիստական աշխատանք է կատարում: Նա ու իր պատվիրակության 40 անդամները Հայաստան այցի շրջանակում եղել են Սյունիքում: «Մենք հատուկ ցանկացանք, որ բազմաքանակ պատվիրակություն լինի: Իմ պատվիրակության բոլոր անդամները կկարողանան ասել՝ ես եղել եմ տեղում, ես տեսել եմ՝ ինչ է կատարվում, ես հասկանում եմ, թե ինչ է կատարվում: Այն վայրերում, որտեղ մենք եղել ենք, հենց հաջորդ օրը ադրբեջանական ուժերը եկել ու գրավել են՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից»,-նշեց նա:

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահը նաև իր հիացմունքն արտահայտեց արցախցիների նկատմամբ: «Ես մոլորակի վրա որևէ այլ անկյուն չեմ ճանաչում, որտեղ 120 հազար մարդ կատարելապես շրջափակված է, միտքս չի գալիս աշխարհում որևէ այլ անկյուն, որտեղ այս կարգի բարբարոսություն է տեղի ունենում»,- ասաց նա:

Լորան Վոքիեն ասաց՝ չի կարող կառավարության անունից պարտավորվել, բայց իրենք իրենց մակարդակով կանեն ամեն ինչ, որ հնարավորինս կարողանան թեթևացնել իրավիճակը: Ֆրանսիական պատվիրակության անդամները հիացած են, որ արցախցիները չեն ընկրկում:

Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն էլ Վոքիեին շնորհակալություն հայտնեց Արցախի նկատմամբ օրինակելի վերաբերմունքի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում