Saturday, 04 07 2026
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է

Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եվրոպական երկրներին կոչ է արել չմասնակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնակալման արարողությանը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

«Ես ուղերձ եմ հղել ԵՄ անդամ բոլոր երկրներին, որտեղ նշել եմ, որ ճիշտ եմ համարում չմասնակցել այդ արարողությանը: Իմ խորհուրդն է չանել դա, և ես կարծում եմ, որ անդամ երկրների մեծ մասի ներկայացուցիչները չեն գնա երդմնակալությանը։ Բացի այդ, Պուտինը մարդ է, որը մեղավոր է ճանաչվել Միջազգային քրեական դատարանի կողմից», – հայտարարել է Բորելը մայիսի 7-ին։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ սկզբում ԵՄ անդամ երկրների միջև քննարկում է եղել Պուտինի երդմնակալությանը մասնակցելու կամ չմասնակցելու շուրջ, և եթե այո, ապա ինչ մակարդակով՝ դեսպանների, թե գործերի հավատարմատարների։

«Բայց ինձ համար դիրքորոշումը պարզ էր: Ուկրաինացիների և աշխարհի բազմաթիվ մարդկանց համար շատ դժվար կլինի հասկանալ, թե ինչու ենք մենք մասնակցում Պուտինի երդմնակալությանը՝ մի մարդու, որը դատապարտված է Միջազգային քրեական դատարանի կողմից, որը պատասխանատվություն է կրում Ուկրաինայում պատերազմի համար, մի մարդու, որի ընտրվելը մենք վիճարկում ենք, քանի որ այն ազատ չի եղել, իսկ ընտրություններն` արդարացի: Դա ակնհայտ հակասություն կլիներ», – պարզաբանել է Բորելը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ այդ երկրներից յուրաքանչյուրը «լիովին ինքնիշխան պետություն է և իրավունք ունի ինքնուրույն որոշել՝ մասնակցել, թե չմասնակցել արարողությանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում