Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողությունները տարբեր մեթոդներով, ինչ կա զարմանալու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
Արզումանյանի խոսքով` Ադրբեջանի մեջքին կանգնած ռուս-թուրքական դաշինքի ձեռնարկած հնարավոր էսկալացիան չեզոքացնողը Իրանն է. «Այսօր մենք պետք է պատրաստենք մեր բանակն ու հասարակությանը, խաղաղության այլ ելք չկա: Ադրբեջանի տեղեկատվական ուժերը ռազմական գործողություններ են իրականացնում: Մենք ևս պետք է ֆիդայական պայքարի տրամաբանությունից դուրս գանք: Հասարակությունը պետք է պետության դուռը թակի և ցույց տա ճանապարհը
Փորձագետի կանխատեսմամբ` բարդ խաղ է սկսում. «Իրան-ՌԴ շահերը համընկնում են, Հայաստանում` հակասում»: